«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար:

Վայրը`  Գավառ

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների  անդամների հետ:

Աշխատանքային պարտավորությունները:

  • Կենտրոնի շահառուներին տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր
  • Վարել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթեր
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար իրականացվող մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպմանը
  • Մասնակցել շահառուների ընտրության գործընթացին
  • Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին

Պահանջվող կարողություններ

  • Հոգեբանի մասնագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ.-ի մարտի 29-ը: Կարող են դիմել հոգեբանի կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրականն ուղարկելով a.tumasyan@caritas.am   և  info@caritas.amէլեկտրոնային հասցեներին ՝ պարտադիր  նշելով՝ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար:  Ինքնակենսագրականները կարող եք նաև  ներկայացնել Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն (հասցե՝ ք.Գավառ,  Արծրունի  եղբ. 45):

Հարցերի դեպքում կարող եք զանգարահել (0264) 3 02 12 հեռախոսահամարով:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: