«Ղրղզստանում, Հայաստանում և Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում էր ծրագրի ռուսաստանյան գործընկեր «Թոնգ Ժահոնի» կազմակերպության իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը: Նրա այցի նպատակն էր վերապատրաստել ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցներին և գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հայ միգրանտներին կարողանանան տրամադրել որակյալ նախամեկնումային խորհրդատվություն: Նա դերային խաղերի միջոցով ներկայացրեց, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանի միգրանտները Ռուսաստանում և թե ինչպես պետք է միգրանտները այս կամ այն դեպքում իրենց դրսևորեն:

Եթե Ռուսաստանում բախում եք միգրացիոն բնույթի խնդիրների, կարող եք անվճար խորհրդատվություն ստանալ՝ զանգահարելով +7926 8347602 շուրջօրյա, անվճար հեռախոսահամարով:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4 9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793