«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրի Վանաձորի բաժնում` սոց.ծառայողի թափուր հաստիքի համար:
Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր
Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձարարական շրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:
Աշխատանքի նկարագրությունը. Մատուցել ծառայություններ և օժանդակել ծրագրում ներգրավված միայնակ, անօգնական ծերերին տնային պայմաններում:
Աշխատանքային պարտավորությունները.
- Հետևել տան մաքրությանը/հարդարմանը
- Հետևել ծերերի անձնական հիգիենային, անհրաժեշտության դեպքում լողացնել
- Պատրաստել սնունդ, կերակրել միայնակ ծերերին:
- Կատարել գնումներ/ վճարումներ` ըստ անհրաժեշտության
- Ապահովել լվացքի տեղափոխում ծրագրային լվացքատուն
- Համբերությամբ լսել ծերերին, անցկացնել մտերմիկ զրույց, ընկերակցել, տալ խորհորդներ` կարողությունների սահմանում
- Վարել և կանոնավոր կերպով թարմացնել անձնական գործերը` գրավոր և էլեկտրոնային տարբերակով, շաբաթական կտրվածքով տրամադրել ծրագրի համակարգողին:
- Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցեր շահառուների բնակարաններ
Պահանջվող կարողություններ
- Բուժքրոջ մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ.-ի փետրվարի 15-ը: Վերոնշյալ պայմաններին բավարար թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը` ռեզյումեները / ՊԱՐՏԱԴԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ/ կարող են ուղարկել info@caritas.am եւ/կամ h.hovsepyan@caritas.am հասցեներին, կամ բերել ք. Վանաձոր, Թումանյան 2ա հասցեով:
Հեռ.՝ (374) 098 83 77 67