«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և «Կամավորական կառույցների և կամավորության խրախուսում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագրի շրջանակներում արդեն նախորդ տարվա դեկտեմբեր ամսից իրականացվում էր մի բնապահպանական միկրոնախագիծ: Միկրոնախագծի շրջանակներում Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի սաները և կամավորները «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի փորձագետների օգնությամբ պատրաստել էին օրգանական սննդի մնացորդներից պարարտանյութի ստացման հարմարություն, պլաստիկ շշերից աթոռներ էին ստացել, անվադողերից պատրաստել էին այլընտրանքային տոնածառ, իսկ արկղերից՝ նստարան, սեղան և աթոռ: Այս տարվա հունվարի 16-ի հանդիպանը կամավորները և Փոքրիկ Իշխանի սաները կրկին հանդիպել էին: Այս անգամ նրանք կարում էին ներքնակներ իրենց պատրաստած նստարարանների համար:
- Գլխավոր
- Մեր մասին
- Ծրագրեր
- Կամավորներ
- Մամլո կենտրոն
- Հրատարակություններ
- Շահառուներ
- Երեխաների պաշտպանություն
- Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը
- Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում
- Անհատական աջակցություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում
- Առողջության պահպանման կենտրոն
- Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն Գյումրիում
- Միգրացիա եւ ինտեգրում
- Էմիլի Արեգակ
- Կապ