Դեկտեմբերի 19-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում՝ գլխավորությամբ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի նախագահ Հայր Ռաֆաէլ Արքպ. Մինասյանի կայացավ կազմակերպության տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: 2018 թվականի
գործունեության ամփոփումը մեկնարկեց Սրբազանի օրհնությամբ ու Տերունական աղոթքով:
«Կարիտասը մի պարզ աշխատավայր չէ, որ կարելի է մտնել ու լավ ամսականով մի պաշտոն զբաղեցնել։
Կարիտասը մարդասիրական, բարեսիրական մի առաքելություն է, որի մտահոգությունը հասարակական կյանքը բարելավելը, մարդուն օգնելը, հիվանդներին բուժելը, հաշմանդամություն ունեցողին տեր դառնալն է․․․ Այս ոլորտներում Կարիտասի պաշտոնյաները գերազանցորեն մարդասերներ պետք է լինեն։ Զարգացնել փոխհարաբերությունները պաշտոնյաների
Հետևաբար, 2019-ը բարի, սակայն խիստ տարի պիտի լինի, քանի արժեքավորումը անհատի պիտի չլինի լոկ նրանով, որ գործ է անում, այլ թե ինչ հոգիով է անում և ըստ այդմ պետք է վարձատրվի կամ շարունակի աշխատել։ Այս նպատակով մի նոր պաշտոնյա եմ ավելացնում Կարիտասի մեջ, ում պարտականությունը պիտի լինի անցնել բոլոր կենտրոններով և տեսնել հաջողություններն ու թերությունները և ներկայացնել կենտրոնական գրասենյակ՝ լուծումներ բերելու, եթե հարկը պահանջի։
Կարիտասում ծառայության տարիքը պետք է որոշվի, և նրա օրենսդրությունը և կանոնակարգը պետք է գրվի ու տրվի բոլորին։
Վերջապես, ապահովագրությունն էլ պետք է այս տարի բնորոշվի և հստակեցվի այս հարցում պաշտոնյաների մասնակցությունն ու իրավասությունները»,- իր խոսքում նշեց Սրբազանը։
Այնուհետև կազմակերպության նախագահն տվեց 2018 թվականի գործունեության իր գնահատակը, ընդգծելով նաև 2019 թվականի անելիքները:
Տարին ամփոփեց նաև «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը՝ առանձնացնելով կազմակերպության ձեռքբերումները: Կազմակերպության տարեկան բյուջեն կազմում է մոտ 2 մլն 500 հազար Եվրո: Իրականացվել է մոտ 60 ծրագիր: Տնօրենը շնորհակալություն հայտնեց ծրագրերի ղեկավարներին՝ կատարված աշխատանքի համար: Առանձնացվեց նաև ֆինանսական բաժնի գործունեությունը:
Մինչ հանդիպումը կազմակերպության աշխատակիցների միջև անցկացված անանուն հետազոտության արդյունքները ներկայացվեց կազմակերպության կարողությունների զարգացման պատասխանատու Անահիտ Գևորգյանի կողմից: «Կարիտասն աշխատանք չէ, այլ նվիրում»,-հավելեց Անահիտ Գևորգյանը:
Հանդիպման շրջանակներում անցկացվեց Հայկական Կարիտասի շահառուների ձեռքի աշխատանքների տոնավաճառ: