«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունը «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ տպագրության համար՝ կից տրված ձևաթղթի հիման վրա:
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է փակ ծրարով (ծրարի վրա պետք է նշել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիր) ներկավացվեն «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակ (ք. Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանց 3) կամ սքան արված տարբերակը ուղարկել g.norikyan@caritas.am կամ a.maghakyan@caritas.am էլ հասցեներին մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը, ժամը 12:00 (գնային առաջարկի ձևը կցված է):
Առաջարկի ուսումնասիրությունը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 14-ին «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք. Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանց 3) և կընտրվի նշված պահանջներին համապատասխանող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունը:
Թերի լրացված, պայմաններին չհամապատասխանող կամ ժամկետից ուշ ներկայացված գնային առաջարկները չեն դիտարկվի:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Հայկական Կարիտաս» բհկ ժամը 10:00-17:00:
Հասցե՝ ք Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանց 3
Հեռախոս՝ 0312 5 72 01
Էլ փոստ՝ www.caritasarm.am