Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Շիրակի մարզի բոլոր այն դպրոցները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին.

  • Դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 300ից ավել է
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ընդհանուր աշակերտության թվի 5%-ը
  • Գործում է դպրոցին հարակից մանկապարտեզ
  • Մանկապարտեզի հետ համագործակցելու ցանկություն կա և փորձ
  • Դպրոցն ունի գործող ակտիվ ծնող-խորհուրդ
  • Դպրոցում, հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի, սովորում են հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներ /օր.՝ սիրիահայեր, փախստականներ, վերադարձողներ և այլն/

Մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցները պետք է լրացնեն հայցադիմում, որի համար կարող են դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ գլխամասային գրասենյակ հետևյալ հասցեով՝ Գյումրի, Հ.Սարգսյան 3 նրբ., տուն 8, մինչ սույն թվականի նոյեմբերի 2-ը:

Մանրամասների համար դիմել ծրագրի անիմատոր Անի Համալբաշյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 094 410136:
Հայցադիմումը ներբեռնել այստեղ՝ ։