Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոմիության, Ավստրիայի Զարգացման Գործակալության, Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:

Ամսաթիվ՝ 10.10.2019

 

1.    Ներածություն

Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

2. Ծրագիրը հիմնել է «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը Գյումրիում, որը կգործի որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռը և սրճարանը կարևոր գործոն կլինեն Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ կապացուցի, որ հաշմանդամություն ունեցող անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում և այդպիսով կփոխեն կարծրատիպերը և կխթանեն սոցիալական փոփոխություներին: Գործողության քայլերից մեկը կլինի Գյումրիում փուռ և սրճարանի համար ընտրված տարածքի հիմնովին վերանորոգումն ու հարմարեցումը հաշմանդամութուն ունեցող անձանց:

3. Ծրագրի նպատակն է՝

  • Նպաստել Էմիլի Արեգակ կենտրոնի ֆինանսական կայունությանը և ռեսուրսների բազմազանությանը;
  • Ներառական փռի և սրճարանի հիմնում Գյումրիում:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումը աշխատաշուկայում:

4. Աշխատանքային պարտականություններ

Մենք փնտրում ենք դրական և կենսուրախ անհատի:

Պարտականությունները՝

  • պատրաստել և մատուցել տաք և սառը ըմպելիքներ, ինչպես օրինակ՝ բուսական թեյեր, սուրճ, էսպրեսսո և խառնուրդով սուրճեր,
  • մաքրել և ախտահանել աշխատանքային տարածքը, պարագաները եւ բարի սարքավորումները,
  • նկարագրել ցանկի ընտրանին հաճախորդներին կամ առաջարկել այնպիսիք, որոնք նման են նրանց ուզածին,
  • պատվիրել, ստանալ և պահեստավորել տնտեսական պարագաները,
  • հաճախորդներին տրամադրել տեղեկություն մթերքի պատրաստման պարագաներից, օրինակ՝ սուրճի խառնուրդից կամ պատրաստման եղանակից,
  • մատուցել պատրաստի ուտելիքը, օրինակ՝ խմորեղեն և ըմպելիք,
  • գրանցել հաճախորդների պատվերները և փոխանցել դրանք մյուս աշխատակիցներին՝ պատրաստելու համար,
  • կշռել, աղալ և փաթեթավորել սուրճի հատիկները հաճախորդների համար,
  • վաճառքի ապրանքները փաթեթավորել, պիտակավորել և նշել արտադրման ժամկետը,
  • ցույց տալ՝ ինչպես են աշխատում սարքավորումները, օրինակ՝ էսպրեսսոյի սարքը:

Դիմելու գործընթացը

Հետքրքրված թեկանածուները պետք է ուղարկեն իրենց մոտիվացիոն նամակը ինքնակենսագրականի (CV) հետ միասին Տիգրանուհի Հակոբյանին (t.akopyan@caritas.am)  և (elis.ginetsyan@gmail.com) Էլիզա Գինեցյանին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ:

Էմիլի Արեգակի մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝

http://www.emiliaregak.am/

http://www.caritasarm.am/

Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: