«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ  «Տնային խնամք» ծրագրի բուժքրոջ թափուր տեղի համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Զբաղվածության ժամկետները. 1 տարի, երեք ամիս փորձարարական շրջանով. աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. ծառայություններ մատուցել և օժանդակել ծրագրում ներգրավված միայնակ անօգնական ծերերին տանը:

Հիմնական պարտականությունը

  •  Յուրաքանչյուր հիվանդի համար կատարել մանրամասն բժշկական գրառումներ ամբողջ նախնական զննման մասին;
  •  Հետամուտ լինել շահառուի առողջական վիճակի զարգացմանը,
  •  Շահառուին ապահովել անհրաժեշտ առկա դեղորայքով,
  •  Անհրաժեշտության դեպքում, այցի ժամանակ պատրաստ լինել առողջական / սոցիալական օժանդակություն / խորհրդատվություն ցուցաբերել շահառուին,
  •  Այցելություններից հետո պատրաստել զեկույց իրականացված աշխատանքների վերաբերյալ, շահառուների կարիքների վերաբերյալ և հանձնել ծրագրի ղեկավարին,
  •  Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
  •  Անընդհատ կապի մեջ լինել մյուս բուժքույրերի և սոց-աշխատողների հետ՝ տեղեկատվության փոխանակման և համագործակցության համար:
  •  Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ այց կատարել շահառուին.
  •  Վարել և կանոնավոր կերպով թարմացնել անձնական գործերը` գրավոր և էլեկտրոնային տարբերակներով և շաբաթական կտրվածքով տրամադրել դրանք Ծրագրի ղեկավարին,
  •  Կապի մեջ լինել և համագործակցել տարածքային պոլիկլինիկաներում՝ ընտանեկան բժշկի հետ,
  •  Անհրաժեշտության դեպքում իրականացնել մանիպուլյացիոն աշխատանքներ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 25-ը:

Վերոնշյալ պայմաններին բավարարող թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը՝ ռեզյումեները կարող են ուղարկել info@caritas.am եւ/կամ f.sargsyan@cararm.am ՝ Ֆլորա Սարգսյանին էլ. հասցեներին կամ բերել

ք. Գյումրի

Հ. Սարգսյան փ., 3-րդ նրբ.., տուն 8

Հեռ.՝(374 312) 3-72-01; 093 78 38 09