web 111 thumb«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում Վանաձորի «Առաջընթաց» ՍՀԿ-ն իրականացնում է «Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում՝ թռչնապահության զարգացման միջոցով» ծրագիրը: Նպատակն է նպաստել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի բերդ խոշորացված համայնքի Լեջան և Ագարակ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը` թռչնապահության ներդրման և կայուն եկամտի հնարավորության ստեղծման միջոցով: Ծրագրի շահառուները վերոնշյալ բնակավայրերի սոցիալապես անապահով 40-ական ընտանիքներ են (ընդհանուր թվով` 80 ընտանիք): Նրանք մասնակցել են «1-2 օրական հավի ճուտիկների աճեցում, խնամք, հավերի պահպանում» թեմայով դասընթացների, որպեսզի կարողանան խնամել 1-2 օրական ճուտիկներին: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 2000 հավկիթ տարողությամբ ինկուբատոր և կատարվել հավկիթների ինկուբացիա: Լեջան բնակավայրի շահառու 40 ընտանիքներն արդեն իսկ ստացել են 1 օրական հավի ճուտիկներ, իսկ առաջիկայում ճուտիկներ կստանան նաև Ագարակի շահառու ընտանիքները: Օրերս կատարվեց այցելություններ Լեջանի շահառու ընտանիքներին, որոնք 20 օր առաջ էին ստացել ճուտիկներին, և ի ուրախություն մեզ ճուտիկները բավականին լավ վիճակում էին, իսկ կորուստները` շատ քիչ:

Ագարակում և Լեջանում լայն թափ կստանա թռչնապահությունը և համայնքները Հայաստանի Հանրապետությունում հայտնի կդառնան որպես թռչնապահությամբ զբաղվող համայքներ: Այս ամենը կնպաստի համայքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793