2002 թ.- ից ի վեր «Հայկական Կարիտաս»-ն ապահովում է տարեցներին խնամքով՝ նպաստելով նրանց բարեկեցությանը: Տեղական իշխանությունների եւ հասարակության սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու եւ մասնագիտացված խնամքի զարգացումը խթանելու համար փորձ է արվել վերականգնել գերիատրիան (ծերաբուժությունը) այսօր Հայաստանում:

«Հայկական Կարիտաս»-ի խնդրանքով, Քեմփբել համալսարանի Զարգացում եւ Բժշկական կրթություն ֆակուլտետի դեկան Վիկտորիա Կապրիելյանին եւ նրա թիմն արդեն երրորդ անգամ Հայաստանում էր:

Հայտնի մասնագետները անվճար դասընթաց անցկացրեցին «ՀԿ»-ի բուժքույրերի եւ Հայստանի խնամքի այլ հաստատությունների եւ համապատասխան հասարակական կազմակերպությունների համար: Դասընթացը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շփոթմունքը, զառանցանքը, թուլամտությունը, դրանց գնահատման մեխանիզմները եւ բուժման ռազմավարությունների համապատասխան կառավարումը, անբուժելի վիճակում գտնվող հիվանդների համար պալիատիվ ռազմավարությունը, խնամակալի սթրեսը եւ խնամակալի բարեկեցության վրա ազդող գործոններ, օգնության ռազմավարությունները եւ ռեսուրսները, կյանքի վերջին շրջանում ախտանիշների կառավարում, ծերերի մոտ հիպերտոնիկ վիճակի գնահատում եւ կառավարում, բարձր ռիսկային դեղերի կիրառումից եւ դեղորայքային փոխազդեցություններից խուսափումը եւ այլն:

Բժիշկ Շառլոթ Պաոլինին խոսեց դեմենցիայի մասին՝ ինչպես գնահատել և կառավարել այն: Օրվա ավարտին, տեղում ավելի գործնական, հյուրերը ցույց տվեցին ինչպես կարելի է թեթևացնել ցավը, յոգայի և մասաժների միջոցով:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b3
7aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793