«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին: Ծրագիրն իրագործվում է Ավստրիական Կարիտասի առատաձեռն ներդրումների շնորհիվ:

«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին: Ծրագիրն իրագործվում է Ավստրիական Կարիտասի առատաձեռն ներդրումների շնորհիվ:

studentԾրագրի թիրախը անապահով ընտանիքների հայ ուսանողներն են, ովքեր ունեն բարձր առաջադիմությում իրենց կրթական հաստատություններում:Ծրագիրը տրամադրում նրանց ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ նյութական աջակցություն: Այս տարվա սկզբից կազմակերպությունն ամբողջությամբ կամ մասնակի հոգացել է 15 ուսանողի ուսման վճարը և ապահովել անհրաժեշտ երաժշտական գործիքներով:

Ավելի շատ ուսանողներ դեռ ակնկալում են մեր աջակցությունը: Միացեք մեզ օգնելու նրանց, եւ ներդրումներ արեք մեր երկրի հետագա զարգացման գործում:Վերջերս մենք ստացել ենք երախտիքի նամակ, որն արտացոլում է աջակցության ծայրահեղ անհրաժեշտությունը, այն ուսանողի կողմից, ում Հայկական Կարիտասը կարողացավ օգնել.

«Սիրելի “Կարիտաս Հայաստան [Caritas Armenia]” ղեկավար անձնակազմ և թիմ, իմ և իմ ընտանիքի անունից ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել ձեզ, իմ հարցի շուրջ ձեր կողմից դրսևորված նմանատիպ ուշադրության համար:Չնայած համոզված էի, որ դուք չէիք անտեսի իմ նամակը (քանի որ դրանով ձեր կազմակերպությունը տարբերվում է շատ այլ կազմակերպություններից), փոխանցման հաստատման լուրն իմանալով, ես սկսեցի արտասվել: Անհնար է արտահայտել, թե որքան եմ գնահատում ձեր աջակցությունը: Իմանալով ձեր լայնածավալ պարտականությունների շարքը` ես երախտապարտ եմ նման արագ արձագանքի և գումարի ձևաչափի համար:Շատ մեծ աջակցություն է իմանալ, որ մարդիկ կիսում են իմ զգացմունքները, սկզբունքները և այսչափ արժեվորում են կրթությունը: Ձեր դիրքորոշումը կարևոր դեր խաղաց և իմ ընտանիքի համար հեշտացրեց մնացած գումարի ապահովումը:
Կարելի է ասել, դուք իրոք փրկեցիք իմ կյանքը:
Համոզված եղեք, որ դուք ունեք մի խոնարհ ուղեկից մարտիկ և ես իմ հնարավորությունների չափով պատրաստ եմ ծառայել Կարիտաս Հայաստանին»: