«Մեկ միլիոն աստղեր» քարոզարշավի շրջանակներում Դորտմունդից Դուսբերգ տարածվող 60-ից ավել քաղաքներում գերմանացիները տասնյակ հազարավոր մոմեր են վառել` հրավիրելով հանրության ուշադրությունը Հայաստանի աղքատության խնդրին:
“Մեկ միլիոն աստղեր” քարոզարշավի շրջանակներում Դորտմունդից Դուսբերգ տարածվող 60-ից ավել քաղաքներում գերմանացիները տասնյակ հազարավոր մոմեր են վառել` հրավիրելով հանրության ուշադրությունը Հայաստանի աղքատության խնդրին:
Եվրոպայի տարբեր պետություններում իրականացվող միջոցառման շրջանականերում, անցկացվել է նաև դրամահավաք Հայաստանում երեխաների և երիտասարդների խնդիրներին ուղղված ծրագրերի համար:
Ֆրայբուրգ քաղաքի կենտրոնական հրապարակում առաջին մոմը վառեց Կարիտաս Գերմանիա Ասոցիացիայի նախագահ Պիտեր Նեհերը:
Պարոն Նեհերը հայտնեց. “Յուրաքանչյուր վառվող մոմ խորհրդանշում է հասարակության մարգինալ խմբի անդամ համարվող անհատի: Գերմանիայում և ողջ աշխարհում աղքատության մեջ մեծացող երեխաները և երիտասարդները ունեն առողջության, կրթության, պաշտպանվածության և ապահովության իրավունք: Բոլորն այս կյանքում ունեն ազատ ընտրություն կատարելու իրավունք”:
Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը ասաց. “Ցանկացած ոլորտում դրսևորվող աղքատությունը միշտ տանում է մեկուսացման, մեկուսացումն էլ իր հերթին աղքատ մարդկանց մոտ տառապանքների առաջացման պատճառ է դառնում: Հայաստանում իրականացվող երեխաների և երիտասարդների խնդրին ուղղված ծրագրերի հիմնական նպատակն է քաջալերել երիտասարդներին և նվազեցնել սոցիալական անարդարությունը”:
Մոտավորապես 85 կազմակերպություններ մասնակցեցին մոմավառության արարողությանը` ներառյալ եկեղեցիներ, ցերեկային կենտրոններ և բարեգործական կազմակերպություններ:
Միջոցառման շնորհիվ մեծ ուշադրություն սևեռվեց աղքատությանը Հայաստանում, գերմանական թերթերում տասնյակավոր հոդվածներ տպագրվեցին:
Լրագրողներից մեկը նշել է. «Նույնիսկ այօր, երկրաշարժից 22 տարի անց, շատ մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում: Այս կացարանները ձմռանը լավ չեն ջեռուցվում, ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -30o C: Բնակչության կեսը կարող է օրական ծախսել մինչև €1,50, որով հնարավոր է միայն հաց գնել»:
«Մեկ միլլիոն աստղեր» քարոզարշավը մեկնարկել է 10 տարի առաջ Ֆրանսիայում: Այսօր այն վերածվել է բարեգործական ամենամյա միջազգային հանդուրժողականության քարոզարշավ, որը իրականացվում է տոնական օրերին:
Այս միջոցառման մասին ավելի մանրամասն տեղեկությունների ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքերը.
CARITAS-WUERZBURG
CARITAS FÜR CARITAS
PRESSPORTAL
BLOG.ZEROPOVERTY.DE