Տաք ձմեռ
Ծրագրի տեւողությունը` 01.12.2015-30.04.2016թ.թ.
Վայրը` ք.Գյումրի, ք.Վանաձոր, ք.Գավառ, ք.Տաշիր
Նպատակ`
Հայաստանի երեք մարզերում /Շիրակ, Լոռի եւ Գեղարքունիք/ խթանել տարեցների բարեկեցությունը` բարձրացնելով տեղական կառավարման մարմինների եւ հասարակության պատասխանատվությունը տարեցների դժվարությունների հանդեպ ձմռան ամիսներին:
Գործունեությունը`
«Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում վճարվում են շահառուների ջեռուցման վարձերը ձմռան երեք ամիսներին: Ծրագրում հիմնականում ընդգրկված էն Գյումրու, Վանաձորի և Գավառի «Տնային խնամք ծերերի համար», ինչպես նաեւ Գյումրու եւ Տաշիրի տարեցների ցերեկային կենտրոնների տարեց, հիվանդ եւ կարիքավոր շահառուները:
Նախորդ տարիների փորձից ելնելով, «Հայկական Կարիտաս»-ը մշակել է մի մոտեցում, որը աշխատակազմին հնարավորություն է տալիս արագ կերպով արձագանքել եւ առավելագույնս ճշգրիտ ու արդարացի մոտեցում ունենալ շահառուների նկատմամբ: Նախնական հետազոտության արդյունքում բացահայտվում է կարիքը, թե ինչ միջոցով է շահառուն ջեռուցում տունը: Գերակշռող մասը օգտագործել է կամ էլեկտրականություն, կամ գազ: Այնուհետեւ նախապես որոշված գումարը` 35,000 – 43,000 դրամ փոխանցվել է շահառուի գազի կամ լույսի հաշվեհամարի վրա: Ոմանք նախընտրում են նույն արժեքին համապատասխան փայտ, քանի որ չունեն ոչ գազի եւ ոչ էլ էլեկտրականության մատակարարում:
Ծրագիրը նաեւ նպաստում է տեղական դրամահավաքի մշակույթի զարգացմանը`բարձրացնելով տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը շահառուների աջակցության հարցում: 2012 թվականին ՏԻՄ մարմինները ունեցան սիմվոլիկ 1,000 դրամ ներդրում յուրաքանչյուր շահառու համար ի լրացում ծրագրով նախատեսված գումարին: Իսկ 2013-ից երեք մարզերի 4 քաղաքների (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Տաշիր) քաղաքապետարաններկատարեցին ավելացրեցին իրենց ներդրումները:
Ծրագիրը նաեւ նպասոտւմ է տարեցների խնդիրների վերաբերյալ տեղական եւ մարզային կառավարման մարմինների իրազեկության բարձրացմանը` մեծացնելով պետական եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը տվյալ խնդիրների լուծմանը:
Շահառուներ` տարեցներ
2009-2010թ.թ՝ 775
2010-2011թ.թ.՝ 600
2011-2012թ.թ.՝ 690
2012-2013թ.թ.՝ 704
2013-2014թ.թ.՝ 700
2014-2015թ.թ.՝ 680
2015-2016թ.թ.՝ 620
Բյուջե` 53 152 €
Գործընկերները` Կարիտաս Ավստրիա, Միացյալ Նահանգների Եպիսկոպոսների Խորհուրդ, Մեդիքոր Հիմնադրամ, Իտալական Եպիսկոպոսների Խորհուրդ
Ծրագրի ղեկավար`Ֆլորա Սարգսյան