Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու եւ նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական եւ մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի եւ սոցիալական հմտությունները բարելավելու եւ նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:Կարդալ ավելին… >>

Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու եւ նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական եւ մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի եւ սոցիալական հմտությունները բարելավելու եւ նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

Ծրագիրը կհիմնի առաջին ներառական փուռը եւ սրճարանը Գյումրիում, որը կգործի որպես սոցիալական ձեռներեցություն: Փուռը եւ սրճարանը կարեւոր գործոն կլինեն «Էմիլի Արեգակ» կենտրոնի հիմնական առաքելությունը իրագործելու համար, որն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հայկական հասարակություն: Սոցիալական ձեռներեցությունը՝ մշակված վերոնշյալ գործողության հիման վրա՝ կապացուցի, որ հաշմանդամություն ունեցող 1անձինք ի վիճակի են աշխատել մասնավոր սեկտրում եւ այդպիսով կփոխեն կարծրատիպերը եւ կխթանեն սոցիալական փոփոխություները:

Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝ button