1Սույն թվականի Հունիս ամսվա կամավոր է ճանաչվել Արմինե Նազարանը։

Արմինեն 2011թ․ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոնի կամավոր:

«Իմ օրվա չորս ժամը ես սիրով տրամադրում եմ տարեցների հետ կամավորական աշխատանքին եւ նույնիսկ կենտրոնից դուրս մտովի միշտ իրենց հետ եմ: Երբ մտնում եմ կենտրոն եւ տեսնում նրանց ժպիտն ու սպասողական հայացքը, որպեսզի մեկի մազերը կտրեմ, մյուսին օգնեմ լողանալ, ես զգում եմ, որ նրանք ունեն իմ օգնության կարիքը եւ կարող եմ իմ փոքր ներդրումն ունենալ նրանց հոգսերի թեթեւացման գործում»:

Նա ակտիվորեն մասնակցում է կենտրոնում իրականցվող միջոցառումներին եւ աշխատանքներին։ Երկարատեւ կամավորական փորձը, Արմինեի հավաստմամբ, լի է եղել բազմաթիվ ձեռքբերումներով:

«Այստեղ ես սովորել եմ հոգատար լինել շրջապատի նկատմամբ: Կամավորական տարիներն ինձ տվել են դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ուժ, տարեցներին ծնողի պես սիրելու ու նվիրվելու ունակություն»:

 

222