Մարտի 14 տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնած «Համայնքների կարիքների գնահատում» հետազոտության պաշտոնական ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «ԼՈՌԵ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի կողմից: ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը ներկայացրեց «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարման» մեթոդաբանությունն ու գործիքները, որի օգնությամբ կատարվել է գյուղական …
Մարտի 14 տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնած «Համայնքների կարիքների գնահատում» հետազոտության պաշտոնական ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «ԼՈՌԵ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի կողմից: ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը ներկայացրեց «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարման» մեթոդաբանությունն ու գործիքները, որի օգնությամբ կատարվել է գյուղական 13 համայնքներում կարիքի գնահատումը: Հետազոտոությունն իրականացվել է Շիրակի մարզի 6 (Առափի, Ջաջուռ, Ջրափի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ, Շիրակ), Լոռու մարզի 3 (Դեբետ, Շիրակամուտ, Ուռուտ), Գեղարքունիքի մարզի (Լճափ, Գեղարքունիք, Զովաբեր) և Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքներում:
Հետազոտության արդյունքների հիման վրա Ռենովաբիս գերմանական կազմակերպությանն է ներկայացվել Շիրակի մարզի վեց համայնքների զարգացման վերաբերյալ ծրագիր: Ծրագրի հիմքում ընկած են հետազոտության արդյունքները՝ ըստ առաջնահերթության: Մոտակա 3 տարիների ընթացքում կհիմնանորոգվեն համայնքների ներքին ոռոգման ցանցերը, ֆերմերական տնտեսությունների հետ կանցկացվի գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության վերաբերյալ ուսուցումներ: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր համայնքում կստեղծվի փորձացուցադրական դաշտ նոր մշակաբույսերի ներդրման և փորձի փոխանակման համար:
Հուսանք, որ նոր ծրագիրը նոր շունչ կհաղորդի մարզի համայնքներին: