33_10

Հոկտեմբերի 28-ին ժամը 15:00 Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց գտնվող տարածքում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գերմանական «Կարմիր Խաչ» կազմակերպության և «Ֆյուր Արմենիա» հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց «Բարի Արջուկ» միջոցառումը:

33_10Հոկտեմբերի 28-ին ժամը 15:00 Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց գտնվող տարածքում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գերմանական «Կարմիր Խաչ» կազմակերպության և «Ֆյուր Արմենիա» հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց «Բարի Արջուկ» միջոցառումը:

Միջոցառման նպատակն էր հրավիրել հասարակության ուշադրությունը հաշմանդամ երեխաների խնդիրներին: Միջոցառման ընթացքում «Արեգակ» հաշմանդամ երեխաների կենտրոնի սաները գունազարդեցին Գերմանիայից բերված արջուկի քանդակը սրտի, թիթեռի, ծաղիկների պատկերներով: Միջոցառումը իր մասնակցությամբ զարդարեց նաև ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի պարի խումբը: Միջոցառմանը մասնակից երեխաներըª ոգևորված գեղեցիկ պարերից և պարեղանակից, նույնպես միացել էին պարողներին: Մասնակից երեխաների մի մասի համար ել արտահայտման միջոց դարձավ կավճանկարչությունը:

33_12Միջոցառման ընթացքին հետևող գունազարդ Բարի Արջուկը տեղափոխվել էր Գյումրի սեպտեմբերի 29-ին Բեռլինից, որտեղ Կարմիր Խաչի Էլիզաբեթ-Վայս հաշմանդամների աջակցության կենտրոնի սաներն էին գունազարդել արջուկի քանդակի մի մասը: Այս ծրագրի գաղափարը պատկանում է Ռաիներ Օտտոյին, իսկ գեղարվեստական մասը ապահովում է արվեստագետ Վահան Թոփչյանը, ում համար իր արվեստի լավագույն գնահատականն են երեխաների երջանիկ հայացքները: Արջուկը պրն. Թոփչյանի նկարներով ձևավորված մանկակական գրքերից մեկի հերոսն է, որը երկար արկածներից հետո գտնում է իր երազների այգին:

Գերմանացի և հայ հաշմանդամ երեխաների համատեղ ուժերով գունազարդած Արջուկը նույնպես գտել է իր այգին. ձևավորման վերջնական աշխատանքներից հետո այն կզարդարի Բեռլին կենտրոնի բակը: