«Հայկական Կարիտաս»-ը ամիսներ առաջ ձեռնամուխ եղավ «Երեխաների պաշտպանության եւ անվտանգության ապահովման քաղաքականության» մշակմանը, որի նպատակն է ստեղծել ռիսկերից զերծ միջավայր եւ ապահովել երեխաների պաշտպանվածությունը կազմակերպության կենտրոններում եւ երեխաների հետ առնչվող ծրագրերում: Փորձագետ Միրա Անտոնյանի կողմից «Հայկական Կարիտաս»-ի անձնակազմի հետ սերտ աշխատանքի արդյունքում փաստաթուղթը …

 

«Հայկական Կարիտաս»-ը ամիսներ առաջ ձեռնամուխ եղավ «Երեխաների պաշտպանության եւ անվտանգության ապահովման քաղաքականության» մշակմանը, որի նպատակն է ստեղծել ռիսկերից զերծ միջավայր եւ ապահովել երեխաների պաշտպանվածությունը կազմակերպության կենտրոններում եւ երեխաների հետ առնչվող ծրագրերում: Փորձագետ Միրա Անտոնյանի կողմից «Հայկական Կարիտաս»-ի անձնակազմի հետ սերտ աշխատանքի արդյունքում փաստաթուղթը մշակվեց եւ բերվեց ավարտուն տեսքի, եւ որը փետրվարի 2-ին Գյումրու «Արաքս» հյուրանոցի կենֆերանսների դահլիճում ներկայացվեց շահագրգիռ կողմերին: Հանդիպմանը ներկա էին ոլորտում ակտիվ գործող հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ: Փաստաթղթի շուրջ ծավալված ակտիվ քննարկումները եւ ներկաների բարձր գնահատականները, իրապես, վկայում են տարված աշխատանքի կարեւորության ու երեխաների պաշտպանության ոլորտում «Հայկական Կարիտաս»-ի ակտիվ գործունեության մասին:

 

1214

2.jpg

4

68