Forum Tigran Հունվարի 16-17-ին Կարիտաս Եվրոպան կազմակերպեց ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության առաջին ֆորումը Բրատիսլավայում` Սլովակիայում:
Ֆորումը հավաքել էր նորաստեղծ ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության գործողությունների խմբի եւ նրա Տեղեկատու Ցանցի անդամներին փորձի փոխանակման համար: Եվրոպական Կարիտաս 15 կազմակերպությունների շահերի պաշտպանության փորձագետներ մասնակցում էին ֆորումին` քննարկելու…

 

Forum Tigran
Հունվարի 16-17-ին Կարիտաս Եվրոպան կազմակերպեց ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության առաջին ֆորումը Բրատիսլավայում` Սլովակիայում:

Ֆորումը հավաքել էր նորաստեղծ ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության գործողությունների խմբի եւ նրա Տեղեկատու Ցանցի անդամներին փորձի փոխանակման համար: Եվրոպական Կարիտաս 15 կազմակերպությունների շահերի պաշտպանության փորձագետներ մասնակցում էին ֆորումին` քննարկելու, թե ինչպես է Կարիտասը շահերի պաշտպանություն իրականացնում տարբեր երկրներում, եւ ինչպիսի դիրքորոշում ունի պետական մարմինների հետ հարաբերություններում:

Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի եւ Հայաստանի կարիտասյան շահերի պաշտպանության փորձագետները ներկայացրեցին ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության իրենց աշխատանքները եւ ռազմավարությունները, որոնք պիտի ճանաչվեն կառավարությունների կողմից որպես քաղաքականության վրա առանցքային ազդեցություն գործող տարբերակներ: Ողջ ֆորումի ընթացքում մասնակիցները կարողացան ցուցադրել ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության իրենց ջանքերը, որոնք պիտի ազդեն օրենսդրական եւ քաղաքական գործընթացների եւ պետական միջոցների բաշխման վրա:

Աշխատանքային խմբերի մասնակիցների ներդրումներն օգտագործվեցին որպես հիմք ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության մոդելների ընդհանուր տարրերը բացահայտելու եւ քննարկելու համար` կենտրոնում ունենալով ֆինանսական, քաղաքական եւ իրավական ասպեկտները: Ֆորումի արդյունքները, այդ թվում աշխատանքային խմբերի եզրակացությունները, կմշակվեն առաջիկա ամիսների ընթացքում եւ կստեղծվի գործիք Ինստիտուցիոնալ Շահերի Պաշտպանության Գործողությունների Խմբի կողմից, որը կօգնի Կարիտասյան կազմակերպություններին բարելավել իրենց ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության գործունեությունը:

Ֆորումի ընթացքում, մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ բացահայտել Կարիտաս Եվրոպայի արտապատկերման համակարգը: Քարտուղարության ներկայացուցիչ Միրիամ Պիկարը ներկայացրեց այս գործիքը, որը կօգնի ցանցին հավաքել եւ համակրգել տեղեկատվությունը, տվյալները, փորձն ու գիտելիքները բոլոր անդամ կազմակերպություններից: Այս գործիքը շատ օգտակար կլինի ազգային ինստիտուցիոնալ շահերի պաշտպանության համար, քանի որ Կարիտասյան կազմակերպությունները կարող են օգտագործել այն, որպեսզի ավելի լավ ցույց տան իրենց կառավարություններին իրենց իրականացրած ծրագրերն ու տրամադրած ծառայությունները: