Պաշտոն` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար:
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ առանձին ծրագրերի եւ ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության: Կարդալ ավելին… >>
Պաշտոն` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար
Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը, ներառյալ առանձին ծրագրերի եւ ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման եւ զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:
Հիմնական պարտականությոջնները.
- Ղեկավարել եւ համակարգել նշված ծրագրերի ամենօրյա աշխատանքների կատարումը, երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը եւ ՀԿ ռազմավարությանը:
- Մշակել դրամաշնորհային ծրագրեր եւ/կամ աջակցել մշակման գործընթացներին:
- Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը; հաստատել եւ վերահսկել բյուջետային ծախսերը; կատարել բյուջեի ստուգումներ; ներկայացնել բոլոր հաշիվների ընթացիկ իրավիճակի մասին հաշվետվություններ; առաջարկել լրացուցիչ ֆոնդաահայթայթման գործընթացներին:
- Մշակել տարեկան գործողությունների պլան եւ հետեւել դրա իրականացմանը;
- Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` ըստ ծրագրային պայմանագրերում նշված պահանջների կամ ՀԿ ներքին կանոնակարգի համաձայն;
- Հետեւել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին:
- Աջակցել կազմակերպության մոտակա եւ հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության եւ գործընթացների մշակման եւ իրականացման գործընթացներին:
Պահանջված որակավորումները՝
- Սոցիալական աշխատողի որակավորում կամ համարժեքը; – Սոցիալական աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- Կառավաման հմտություններ եւ գիտելիքներ;
- Հանրային կապերի եւ հաղորդակցման ոլորտների փորձառություն;
- Լեզվի իմացություն. հայերեն, անգլերեն, ռուսերեն;
Դիմելու կարգը` թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը եւ ուղեկցող նամակը info@caritas.am հասցեին` վերնագրի մեջ նշելով Տարեցների տնային խնամք եւ «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկաին կենտրոն Ծրագրերի Ղեկավար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների վերջնաժամկետ` 2017 թվականի հունվարի 9: