1Նոյեմբերի 25-ին Վանաձորում կայացավ «Տնային խնամք» ծրագրի շրջանակներում հայտարարված «Պարգևիր ժպիտ» ակցիայի հաշվետու միջոցառումը: Ակցիան իրականացվել է հոկտեմբերի 1-31-ը: Ակցիայի նպատակը հասարակությանը՝ մասնավորապես անհատների, աշխատանքային կոլեկտիվների, շահագրգիռ կառույցների համախմբումն էր տարեցների հիմնախնդիրների շուրջ: 1 ամսվա ընթացքում ակցիային մասնակցել են 3 կառույց, 9 անհատ բարերար (այդ թվում 1 բարերար ԱՄՆ-ից, 1 բարերար ՌԴ-ից…

 

1Նոյեմբերի 25-ին Վանաձորում կայացավ «Տնային խնամք» ծրագրի շրջանակներում հայտարարված «Պարգևիր ժպիտ» ակցիայի հաշվետու միջոցառումը: Ակցիան իրականացվել է հոկտեմբերի 1-31-ը: Ակցիայի նպատակը հասարակությանը՝ մասնավորապես անհատների, աշխատանքային կոլեկտիվների, շահագրգիռ կառույցների համախմբումն էր տարեցների հիմնախնդիրների շուրջ: 1 ամսվա ընթացքում ակցիային մասնակցել են 3 կառույց, 9 անհատ բարերար (այդ թվում 1 բարերար ԱՄՆ-ից, 1 բարերար ՌԴ-ից): Ակցիայի ընդհանուր մասնակիցների թիվը 40-նն է: Ակցիայի մասնակիցները տարեցներին օժանդակել էին սննդի, հագուստի, կոմունալ վարձավճարների հատուցման, տան մաքրության աշխատանքների տեսքով: Հատկանշական է, որ ակցիայի բոլոր մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել բարեգործությունը:

Հաշվետու միջոցառմանը ներկայացվեց «Պարգեւիր ժպիտ» ակցիայի 1-ամսյա հաշվետվությունն ու գրանցած ձեռքբերումները, որին ներկա էին ակցիայի բարերարները, «Տնային խնամք» ծրագրի Վանաձորի համագործակից կառույցները:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին նաեւ «Տնային խնամք» ծրագրի Վանաձորի շահառու տարեցների ձեռքի աշխատանքները՝ շյուղագործություն, ասեղնագործություն, հելյունագործություն: Ծրագրի տատիկները հանդես եկան նաեւ հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակներով: Միջոցառումն պարուված էր ժպիտներով, ջերմությամբ եւ սիրով։

 

1214

2.jpg

4

68

4

68

4

68

4

68