«Հայկական Կարիտաս»-ի Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրասվիրվում սոցիալական աշխատող: Ցանկացողները CV (հայերենով կամ անգլերենով) կարող են ուղարկել a.martyrosyan@cararm.am եւ caritas@caritas.am էլ. հասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 17։00 կամ ներկայացնել CV Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոն Արծրունի Եղբայրներ 45 հասցեյով։ Կարդալ ավելին… >>

«Հայկական Կարիտաս»-ի Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրասվիրվում սոցիալական աշխատող: Ցանկացողները CV (հայերենով կամ անգլերենով) կարող են ուղարկել a.martyrosyan@cararm.am եւ caritas@caritas.am էլ. հասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 17։00 կամ ներկայացնել CV Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոն Արծրունի Եղբայրներ 45 հասցեյով։

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Սոցիալական աշխատողը իրականացնում է հետեւյալ հիմնական աշխատանքային պարտականությունները.

  •  Իրականացնել տնայցեր եւ հետազոտություններ երեխաների սոցիալական տարածքներում
  • Խորհրդատվություն տրամադրել շահառուներին եւ ուղեկցել այլ իրավասու մասնագետների մոտ` հետագա օգնությունը ստանալու համար
  • Կազմել շահառուներ ընդհանրացված տեղեկատվական բազա
  • Բացել եւ հետեւել շահառուների անհատական սոցիալական քարտերին, ինչպես նաեւ յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել
  • Հարցազրույցներ վարել շահառուների հետ` ապահովելով հետադարձ կապը եւ պարզելով շահառուների կարծիքը ծրագրի մասին
  • Պատրաստել շահառուների սոցիալ-կրթական եւ միջոցառումների ամենամսյա պլանը
  • Հետեւել մշակութային, ժամանցային եւ հասարակական միջոցառումների արդյունավետ անցկացմանը
  • Պատրաստել եւ Կենտրոնի համակարգողին ներկայացնել ամսական հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ
  • Մասնակցել սոցիալական աշխատանքի վերաբերյալ «Հայկական Կարիտաս»-ի կողմից կազմակերպվող դասընթացներին