«Ներառական կամավորական թիմի ձևավորում» ուսումնական մոդուլ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Կամավոր առաջին արձագանքման ծառայության ինստիտուցիոնալացում Հայաստանում» (VolFiRe) ծրագրի շրջանակում մշակել է «Ներառական կամավորական թիմի ձևավորում» ուսումնական մոդուլը։ Այն նպատակ ունի զարգացնել կամավորական խմբերի անդամների, ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ գենդերային հավասարության, բազմազանության և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ուղղությամբ։

Մոդուլը խթանում է այնպիսի կամավորական միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ սեռից, հաշմանդամությունից կամ այլ առանձնահատկություններից, ունի համայնքային նախաձեռնություններին մասնակցելու հավասար հնարավորություն։ Այն համադրում է տեսական գիտելիքները, մասնակցային ուսուցման մեթոդները, խմբային քննարկումները և գործնական առաջադրանքները՝ օգնելով ճանաչել մասնակցության խոչընդոտները և ձևավորել առավել ներառական մոտեցումներ։

Ուսումնական փաթեթը ներառում է չորս փոխկապակցված թեմատիկ մոդուլ, որոնք անդրադառնում են բազմազանության և ներառման արժեքին, կարծրատիպերին ու մասնակցության խոչընդոտներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանմանը, ինչպես նաև ներառական կամավորական թիմային մշակույթի ձևավորմանը։ Փաթեթը համալրված է դասընթացավարի ուղեցույցով, գնահատման գործիքներով և գործնական ուսումնաօժանդակ նյութերով:

 


VolFiRe ծրագրի շրջանակում Հայկական Կարիտասը, պատասխանատու լինելով ծրագրի ներառականության բաղադրիչի համար, արդեն իսկ մշակված «Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի գործելակարգը» և «Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի կազմակերպչական աշխատանքների ձեռնարկը» վերափոխել է «Easy to Read»՝ հեշտ ընթերցվող և հասկանալի ձևաչափի։ Այս աշխատանքը նպատակ ունի բարձրացնել տեղեկատվության մատչելիությունը և ապահովել, որ կարևոր տեղեկատվությունը հասանելի ու հասկանալի լինի տարբեր կարիքներ ունեցող մարդկանց համար։

ՀՀ կամավորական հրշեջ փրկարարականխմբերի գործելակարգ

ՀՀ կամավորական հրշեջ փրկարարականխմբերի կազմ․աշխատանքների ձեռնարկ (1)