Գնանշման Հրավեր N IEQE26-13
Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Թեքահարթակի կառուցման ծառայության մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։
Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ, կազմակերպության տվյալներ (Հավելված 1) տեխնիկական նկարագիր, շինարարական աշխատանքների ժամանակացույց, երաշխիքային պայմաններ
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել procurement@caritas.am հասցեին մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 16։00-ն վերնագրում նշելով «Գնառաջարկ IEQE26-13»։
Թեմա։ Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը ներկայացնելու գնային առաջարկ ստորև նշված տեխնիկական պահանջների համապատասխանող թեքահարթակի կառուցման համար։ Թեքահարթակը նախատեսվում է կառուցել Շիրակի Պետական Տարածաշրջանային քոլեջում, հասցե՝ Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Անտառավան, 4-րդ թաղամաս, 30 շենք
Կատարվող աշխատանքները պետք է ներառեն տեղազննում, չափագրում, տեխնիկական լուծման ներկայացում ըստ ՀՀ գործող շինարարական նորմերի, էսքիզային գծագրի պատրաստում, շինարարական աղբի հեռացում։
1․Տեխնիկական պահանջներ
Թեքահարթակի թեքություն
Թեքահարթակի թեքությունը պետք է լինի առավելագույնը 8%։ Եթե հաղթահարվող բարձրության տարբերությունը 0.20 մ կամ պակաս է, բացառիկ դեպքում թույլատրելի է մինչև 10% թեքություն։
Մեկ թեք բազուկի բարձրություն
Թեքահարթակի մեկ բազուկի առավելագույն բարձրությունը 8% թեքության դեպքում չպետք է գերազանցի 0.80 մ։
Լայնություն
Միակողմանի երթևեկության դեպքում թեքահարթակի լայնությունը պետք է լինի առնվազն 1.0 մ։ Ավելի լավ է գնահարցման մեջ պահանջել ոչ պակաս, քան 1.0–1.2 մ լայնություն՝ կախված տարածքի հնարավորություններից։
Հարթակներ սկզբում, վերջում և շրջադարձերում
Թեքահարթակի հորիզոնական հարթակի խորությունը ուղիղ ընթացքի կամ շրջադարձի հատվածում պետք է լինի առնվազն 1.5 մ։
Ծածկույթ
Ծածկույթը պետք է լինի հարթ, կայուն, չսահող և հարմար անվասայլակով կամ հենակներով տեղաշարժվելու համար։ Չի թույլատրվում օգտագործել լցովի կամ խոշորկառուցվածքային նյութեր, որոնք կխոչընդոտեն տեղաշարժը։
Կողային եզրաշերտեր / կողիկներ
Թեքահարթակի երկայնական եզրերով պետք է նախատեսվեն առնվազն 0.05 մ բարձրությամբ կողիկներ՝ ոտքի, անվասայլակի կամ ձեռնափայտի սահումը կանխելու համար։
Բռնաձողեր / բազրիքներ
Թեքահարթակի երկու կողմերում պետք է նախատեսվեն բռնաձողերով պատնեշներ։ Թեքահարթակի բռնաձողերը պետք է տեղադրվեն 0.70 մ և 0.90 մ բարձրությունների վրա։ Բռնաձողերի ավարտվող մասերը պետք է թեք հատվածից շարունակվեն առնվազն 0.30 մ։
Նյութեր և կառուցվածք
Թեքահարթակը պետք է կառուցվի ամուր, դիմացկուն, չայրվող և արտաքին պայմաններին դիմակայող նյութերից։ Կրող կոնստրուկցիաների դեպքում նորմը պահանջում է առնվազն R60 հրակայունության սահման։
Անվտանգություն և ջրահեռացում
Պետք է նախատեսել ջրահեռացում կամ այնպիսի լուծում, որ թեքահարթակի վրա ջուր, ձյուն կամ սառույց չկուտակվի։ Մակերեսը պետք է լինի չսահող՝ հատկապես անձրևի և ձմեռային պայմանների դեպքում։
Մուտքի հետ կապ
Թեքահարթակը պետք է ապահովի անխոչընդոտ անցում դեպի շենքի մուտք՝ առանց բարձր շեմերի, կտրուկ եզրերի կամ վտանգավոր անցումների։
Աշխատանքները կհամարվեն ավարտված չափերի և որակի սգուգումից հետո հանձման-ընդունման ակտի կնքումով։ Վերջնական ընդունման ժամանակ պատվիրատուն իրավունք ունի կատարել չափումների վերահսկում և հայտնաբերված թերությունների դեպքում պահանջել դրանց վերացում՝ առանց լրացուցիչ վճարի։
Աշխատանքնորը պետք է ավարտված լինեն մինչև ՝ 2026թ․-ի հոկտեմբերի 20-ը։
Աշխատանքները պետք է համապատասխանեն.
- ՀՀ քաղաքաշինական նորմերին,
- ՀՀ շինարարական տեխնիկական կանոնակարգերին,
- «Շենքերի և շինությունների մատչելիության» գործող նորմերին,
| Պահանջ | Չափ / սահմանաչափ |
| Թեքահարթակի առավելագույն թեքություն | ոչ ավելի, քան 8% |
| Եթե բարձրությունների տարբերությունը 0.20 մ կամ պակաս է | թույլատրելի է թեքությունը մինչև 10% |
| Մեկ վերելքի / բազուկի առավելագույն բարձրություն | ոչ ավելի, քան 0.80 մ |
| Միակողմանի երթևեկությամբ թեքահարթակի նվազագույն լայնություն | ոչ պակաս, քան 1.00 մ |
| Հորիզոնական հարթակի խորություն՝ ուղիղ ընթացքի կամ ոլորանի վրա | ոչ պակաս, քան 1.50 մ |
| Կողային պաշտպանիչ կողիկների բարձրություն | ոչ պակաս, քան 0.05 մ |
| Բռնաձողերի տեղադրման բարձրություն | 0.70 մ և 0.90 մ |
| Բռնաձողերի շարունակություն թեք մասի ավարտից հետո | առնվազն 0.30 մ |
| Թեքահարթակի/մուտքային հարթակի լայնական թեքություն | 1–2% |
| Ծածկի սալերի միջև կարանների լայնություն, եթե կիրառվում են բետոնե սալեր | ոչ ավելի, քան 0.015 մ |
| Դռան շեմի կամ հատակի բարձրության անկում, եթե շեմը անխուսափելի է | ոչ ավելի, քան 0.025 մ |
| Թեքահարթակից/սանդուղքից առաջ նախազգուշացնող մակերևույթի հեռավորություն | 0.60 մ |
- Գնառաջարկի ներկայացում
Մասնակիցները պետք է ներկայացնեն՝
- Տեխնիկական առաջարկ`ներառյալ օգտագործվող նյութեր
- Գնային առաջարկ և կազմակերպության տվյալենր (Հավելված 1)
- Երաշխիքային պայմաններ
- Աշխատանքների կատարման ժամկետներ











