Ս․թ․-ի օգոստոսի 2-ին Երեւանում կայացավ սոցիալական համագործակցության աջակցող ցանցի անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ-ի սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատվիրակներ, այդ թվում եւ «Հայկական Կարիտաս»-ը՝ ի դեմս շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանի…
Ս․թ․-ի օգոստոսի 2-ին Երեւանում կայացավ սոցիալական համագործակցության աջակցող ցանցի անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ-ի սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատվիրակներ, այդ թվում եւ «Հայկական Կարիտաս»-ը՝ ի դեմս շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանի:
Համագումարը նախագահում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախագահության կազմում էին նաեւ «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը եւ ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Համագումարի ընթացքում հաստատվեց համագումարի աշխատակարգը, քվեարկության միջոցով ձեւավորվեց ութ անդամից բաղկացած համակարգող խորհուրդ: Խորհուրդը պետք է համակարգի համագումարների հրավիրման միջանկյալ ժամանակահատվածում սոցիալական համագործակցությանն աջակցող ցանցի աշխատանքները: Այն կմշակի մեկամյա գործունեության ծրագիր, որը կնպատակաուղղվի սոցիալապես խոցելի խավերի կարիքների գնահատմանը, սոցիալական նոր խնդիրների բացահայտմանը, դրանց հավաքագրմանը եւ լուծման արդյունավետ մեխանիզմների մշակմանը: