«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում մայիսի 15-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունենալու կոնֆերանս, որի ժամանակ նախատեսվում է ֆուրշետային հյուրասիրություն 150 անձի համար /մանրամասները կարող եք տեսնել ստորև ներկայացված ձևաթղթում/։
Այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ծառայություն մատուցելու փորձ և հետաքրքրված են մեր առաջարկով, ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկները պետք է ուղարկեն էլ․ փոստով՝ g.norikyan@caritas.am և z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին։
Առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 23-ը, ժամը 15:00-ն: Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:
Նշված ժամկետից ուշ կամ թերի, այլ ձևաթղթով ներկայացված գնային առաջարկները չեն դիտարկվի։
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով առաջարկում խնդրում ենք ներկայացնել թե՛ ԱԱՀ-ով, թե՛ առանց ԱԱՀ-ի արժեքները։ Եթե կազմակերպությունը այլ հարկատեսակով է աշխատում, խնդրում ենք առաջարկում նշել հարկատեսակը։
Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3
Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,
(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/,
էլ․ հասցե՝ g.norikyan@caritas.am , z.hovhannisyan@caritas.am








