«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ տպագրության համար՝ կից տրված ձևաթղթի հիման վրա:
Ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել էլ․ փոստով՝ g.norikyan@caritas.am և z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև ապրիլի 21-ը, ժամը 15:00-ն: Տպագրական նյութերը` ներառյալ նյութերի դիզայնը պետք է պատրաստ լինեն մինչև 2026թ․ մայիսի 7-ը ամենաուշը։ Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:
Թերի լրացված, պայմաններին չհամապատասխանող կամ ժամկետից ուշ ներկայացված, այլ ձևաթղթով ներկայացված գնային առաջարկները չեն դիտարկվի:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3
Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,
(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/,
էլ․ հասցե՝ g.norikyan@caritas.am , z.hovhannisyan@caritas.am








