Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայության մատուցման գործարքային պայմանագիր 1 տարի ժամկետով։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։
Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ, կազմակերպության տվյալներ, մեքենաների քանակ և մակնիշներ։ (Հավելված 1)
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեին մինչև Ապրիլի 13-ը վերնագրում նշելով Տրանսպորտային ծառայության մատուցման գնառաջարկ IEQE26-6։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին
Թեմա: Տրանսպորտային ծառայության մատուցման գնանշման հրավեր
Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու տրանսպորտային ծառայության մատուցման գնանշման գործընթացին:
Պահանջվող ծառայություն
Ընդհանուր Տեսություն: Տրանսպորտային ծայաությունն անհրաժեշտ է տրամադրել «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում նախաձեռնած միջոցառումներին մասնակիցների (այդ թվում երեխաներ, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք) տեղափոխումը իրականցնելու նպատակով։ Կախված միջոցառման բնույթից անհրաժեշտ է լինում տեղափոխել 7-ից մինչև 25 մասնակից Գյումրիում, Գյումրիից ՀՀ մարզեր և դեպի Վրաստան։ Հաշվի առնելով այս հանգամանքը առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ավտոմեքենաներ տարբեր քանակի ուղևորներ տեղափոխելու հնարավորությամբ /միկրոավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ։
Կազմակերպությանը ներկայացվող պահանջներ
- Սպասարկման որակի չափանիշներ
- Վարորդների մասնագիտական ունակություններ
-
- Վարորդները պետք է ունենան համապատասխան վարորդական վկայական և նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։
- Պատասխանատվություն և ժամանակին ծառայության մատուցում
- Տրանսպորտային ծառայությունները պետք է տրամադրվեն նախապես համաձայնեցված ժամանակացույցով, առանց ուշացումների։
- Անվտանգության կանոնների պահպանում
- Վարորդը պետք է խստորեն հետևի ճանապարհային երթևեկության կանոններին, ապահովի անվտանգ արագություն
- Տրանսպորտային միջոցում ուղևորների համար ապահովության գոտիների առկայությունը պարտադիր է, և վարորդը պետք է խրախուսի նրանց օգտագործումը։
- Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակ
- Տրանսպորտային միջոցը պետք է անցնի պարբերական տեխնիկական ստուգումներ, և բոլոր համակարգերը պետք է լինեն կարգավորված։
- Ապահովագրության առկայությունը՝ արտակարգ իրավիճակների և վթարների դեպքում ֆինանսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։
- Հետադարձ կապի մեխանիզմներ
- Կազմակերպությունը պետք է ունենա հետադարձ կապի մեխանիզմներ՝ հաշվի առնի ուղևորներրի կարծիքը՝ ապահովելու համար ծառայության որակական մակարդակի մշտական բարելավումը։
- Ուղևորների բողոքների դեպքում արագ արձագանքման և լուծման մեխանիզմի ապահովում։
Գնանշման ներկայացման վերջնաժամկետ՝ 2026 թ․ ապրիլի 13-ը
Խնդրում ենք գնանշման փաստաթղթերն ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am էլ. հասցեներին:
Գնառաջարկների ներկայացման պայմաններ
Ներկայացվող փաստաթղթերը՝
1.Ֆինանսական առաջարկ (հավելված 1)
2.Կազմակերպության տվյալներ (հավելված 1)
3․Կազմակերպության մեքենաների քանակ (հավելված 1)








