Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)
Դրույքաչափը՝ լրիվ դրույք
Սկիզբ՝ 01.04.2026թ.
Սոցխնամողի պարտականություններն են՝
- Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը;
- Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը;
- Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում;
- Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;
- Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը;
- Պատրաստել կերակուր՝ ինքնասպասարկման սակավ հմտություններ ունեցող շահառուներին. նաև կերակրել;
- Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության;
- Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել ժամանցի տեսակներ;
- Աշխատանքային գործուներության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին։
- Յուրաքանչյուր շահառուի համար կատարել մանրամասն գրառումներ նրա առկա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ;
- Խորհրդատվություն ապահովել հիվանդին` կենցաղավարման ճիշտ գործելակերպի, հիգիենայի պահպանման վերաբերյալ;
- Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Միջին մասնագիտական կրթություն,
- Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ hr@caritas.am և m.karapetyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ մարտի 20–ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց․խնամող»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: