Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Տաքսի ծառայության մատուցման պայմանագիր 1 տարի ժամկետով։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am հասցեին մինչև փետրվարի 10-ը ժամը 15։00-ը վերնագրում նշելով Տաքսի ծառայության մատուցման գնանշման հրավեր IEQE26-1։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։30-17։30։
Թեմա: Տաքսի ծառայության մատուցման գնանշման հրավեր։
Մենք հրավիրում ենք Ձեր կազմակերպությանը ներկայացնելու գնային առաջարկ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կարիքների համար 1 տարի ժամկետով տաքսի ծառայությունների մատուցման նպատակով։
Ծառայության շրջանակը
Մատակարարը պետք է ապահովի տաքսի/փոխադրումների ծառայություններ՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Քաղաքային ուղևորափոխադրումներ
- Միջքաղաքային ուղևորափոխադրումներ
- Պաշտոնական հանդիպումների/միջոցառումների սպասարկում՝ ըստ պատվերի։
Ծառայության նվազագույն պահանջներ
Մասնակիցը պետք է ապահովի՝
- Ժամանակին սպասարկում և պատվերի ընդունում
- Անվտանգ և քաղաքավարի սպասարկում, վարորդների համապատասխան վարքագիծ,
- Ավտոմեքենաների տեխնիկական պիտանելիություն, մաքրություն և անվտանգություն,
- Անհրաժեշտության դեպքում՝ 24/7 հասանելիություն
Գնային առաջարկի ձևաչափ
Գնային առաջարկը պետք է ներկայացվի Հավելված 1 ձևաչափով և ներառի
- 1 կմ-ի սակագին (քաղաքային/միջքաղաքային՝ առանձին, եթե տարբեր է, 4 և 6 տեղ ունեցող ստանդարտ/էկոնոմ մեքենաների համար),
- Սպասելաժամանակի սակագին (եթե կիրառելի է),
- Գյումրի -Թբիլիսի սակագին ստանդարտ/էկոնոմ 4 և 6 տեղ ունեցող մեքենաների համար
- Պատվերների նվազագույն արժեք
- Նշում՝ գները ներառում են/չեն ներառում հարկերը (ԱԱՀ)։
Առաջարկին կից անհրաժեշտ փաստաթղթեր
Առաջարկը պետք է ներառի՝
- Կազմակերպության տվյալներ (հավելված 1),
- Կազմակերպության պետական գրանցման տվյալներ (կամ համարժեք փաստաթուղթ),
- Տրանսպորտային միջոցների ցանկ