Ծրագրի տեւողությունը 01.01.2026 – 31.12.2026
Շահառուների թիվը 60
Վայրը ք. Արտաշատ
Նպատակը Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։
Նկարագրությունը
- Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով:
- Աջակցել շահառուներին ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության, կենցաղային սպասարկման, սոցիալական խնամքի տրամադրման միջոցով։
Գործընկերները
Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության Ասոցիացիա
Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդ
ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն
Բյուջեն
Կաթոլիկ Մերձավոր Արևելքի Բարեկեցության Ասոցիացիա-50 000 ԱՄՆ դոլար
Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդ-63 613 ԵՎՐՈ
ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն – 4 362 000 ՀՀ դրամ
Ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյան