2016թ.-ի հունիսի 25-ը, հիացմունքի, հմայքի ու կախարդանքով լի մի օր էր, երբ հոգու վերածնունդը եւ հույսի վերականգնումը գագաթնակետին էին հասել: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը եզակի երեւութ էր բոլոր գյումրեցիների եւ Գյումրի այցելած հազարավոր հյուրերի համար: Օդը լցված էր սուրբ հոգով ու խանդավառությամբ…
«Ֆրանցիսկոս Պապի այցը Գյումրի Շիրակի տարածաշրջանի հավատավոր ժողովրդի հոգեվոր վերածնունդն է» – Գարեգին Բ Անենայն Հայոց Կաթողիկոս
2016թ.-ի հունիսի 25-ը, հիացմունքի, հմայքի ու կախարդանքով լի մի օր էր, երբ հոգու վերածնունդը եւ հույսի վերականգնումը գագաթնակետին էին հասել: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը եզակի երեւութ էր բոլոր գյումրեցիների եւ Գյումրի այցելած հազարավոր հյուրերի համար: Օդը լցված էր սուրբ հոգով ու խանդավառությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու տեսլականին, հարգարժան հյուրերին դիմավորեց ողջ անձնակազմով, առավել հզորացած կամքով եւ նվիրումով շարունակելու «սիրով եւ սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերին` հարգելով յուրաքանչյուր անհատի:»
«ՀԿ»-ի Գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը եւ Ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանն իրենց մեծարանքը մատուցեցին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին նորակառույց Սրբոց Նահատակած կաթողիկե եկեղեցում եւ պատիվ ունեցան նրան հանձնելու «Հայկական Կարիտաս»-ի շահառու երեխաների ձեռքով պատրաստված «Փշե պսակ» ընծան:
Այցը հավետ կմնա հազարավոր մարդկանց հիշողության մեջ, լցնելով նրանց հոգիները նորոգված հույսերով եւ ոգեշնչմամբ: «Եւ նրանք պիտի շինեն այն ավերակները, որ ի վաղուց կան… , եւ պիտի նորոգեն ավերման ենթարկված քաղաքները:» (Եսայիա 61:4): Սիրելի եղբայրներ եւ քույրեր, կարող ենք ասել, որ Եսայիա մարգարեի խոսքերն այստեղ տեղին են: Երկրաշարժի սարսափելի ավերվածություններից հետո մենք այսօր հավաքվել ենք Աստծուն շնորհակալ լինելու այն ամենի համար, ինչը իր թողությամբ վերաշինվել ու նորովի է դարձել:»
Տոնախմբության ավարտին Նորին Սրբությունը իր խորին երախտագիտությունը հայտնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանին նրանց բարեսիրտ բառերի եւ պատշածին ընդունելության համար, եւ առանձնահատուկ կերպով ողջունեց բոլոր նրանց, ովքեր առատաձեռնորեն եւ իրական բարեգործությամբ օգնում են կարիքի մեջ գտնվող եղբայրներին ու քույրերին: