Ծրագրի տևողությունը՝ 1 հունվար, 2026 – 31 դեկտեմբեր, 2028

Ծրագրի իրականացման վայրը`

Շիրակի մարզ` ք. Գյումրի, Մարալիկ, Արթիկ և Աշոցք,

Արարատի մարզ՝ ք․ Արտաշատ,

Լուռու մարզ՝ ք․ Վանաձոր

Գեղարքունիքի մարզ՝ ք․ Գավառ

 

Ծրագրի թիրախ`

 

Անմիջական թիրախ խմբեր

  • հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ և երիտասարդներ,
  • հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծնողներ,
  • մասնագետներ (ուսուցիչներ և մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, հաստատությունների ղեկավարներ),
  • համագաղափարակիներ/սոցիալական կարծիքի առաջնորդներ (ուսանողներ, լրատվամիջոցներ և մշակութային ոլորտի դերակատարներ),
  • համապատասխան ոլորտների ուսանողներ,
  • պետական ​​մարմիններում և նախարարություններում որոշում կայացնողներ

 

Անուղղակի թիրախ խմբեր

  • այլ կրթական հաստատությունների երեխաներ և երիտասարդներ (կրկնօրինակում),
  • հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքի անդամներ,
  • հանրություն

 

 

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակը՝

Նպաստել Հայաստանում և Վրաստանում ներառական և որակյալ կրթական համակարգերի կայուն ամրապնդմանը՝ կրթական բարեփոխումների շրջանակներում։

 

 

Ծրագրի խնդիր 1  

Մասնակից կրթական հաստատությունների զարգացում՝ որպես ներառական կրթության ազգային լավագույն փորձի մոդելներ (միկրո և մեզո մակարդակ)

Արդյունք 11 Կրթական հաստատությունների անձնակազմը բարելավել է հմտությունները ներառական կրթության ոլորտում

Արդյունք 12 Ծնողների և աշակերտների ներկայացուցիչներն ակտիվ ներգրավված են դպրոցի զարգացման գործընթացներում

Արդյունք 13 Ինքնաջակցման խմբերն աշխատում են անկախ և ինքնավար կերպով

Արդյունք 14 Դպրոցներում իրականացվում և գնահատվում են ներառական զարգացման անհատական ծրագրեր (ԴՆԶԱԾ), մշակվում է ԴՆԶԱԾ հայեցակարգ։

 

Ծրագրի խնդիր 2

Ներառական կրթության շահերի ներկայացուցչության կայուն ամրապնդում և փոխանցում ոլորտային ցանցերին և դերակատարների նախաձեռնողականությանը (մեզո մակարդակ)

Արդյունք 21 Ծնողական խորհուրդների ընդլայնված ցանցը, ինչպես նաև ՀԿ-ներն ու հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններն (ՀՈՒԱԿ-ներ) արդյունավետ կերպով խթանում են ներառական կրթությունը

Արդյունք 2.2 Ցերեկային խնամքի կենտրոնների կարողությունները հզորացված են, որպեսզի ծառայեն որպես ներառական ռեսուրսային կենտրոններ (միայն Հայաստանում)

Արդյունք 2.3. Ապահովվում է ներառականության տեսանելիությունը հասարակությունում

 

Ծրագրի խնդիր 3

Մշակված հայեցակարգերի խարսխում և համապետական մակարդակով գործարկման ընդլայնում համապատասխան նախարարությունների կողմից (մակրո մակարդակ)

Արդյունք 31 Ներառականութան մշակված և փորձարկված հայեցակարգերի հանձնում ԿԳՄՍ նախարարությանը

Արդյունք 3.2 Մասնակից պիլոտային կրթական հաստատությունների մոդելի համազգային մաշտաբավորում և տարածում

Արդյունք 3.3 Ապացույցների վրա հիմնված քաղաքականության խթանում հետազոտությունների և քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների միջոցով

 

Դոնոր՝

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության և Կարիտաս Գերմանիայի կողմից:

 

Ծրագրի բյուջե: 620,000 եվրո