«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եվ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի սոց աշխատողի պաշտոնի համար
Վայրը՝ ք. Գյումրի
Տևողությունը՝ 3 տարի
Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն)
Աշխատանքի սկիզբը՝ 15.02.2026
Դիմելու վերջնաժամկետը՝ 22.01.2026
Ներածություն՝
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 7 դպրոցներում և 7 մանկապարտեզներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ եւ ներառական կրթություն բոլոր սովորողների համար։
Աշխատանքի նկարագրություն՝
Ծրագրի թիրախ կառույցներում իրականացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառվածության գնահատում և ռազմավարական աջակցություն՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, մասնակցելով վերապատրաստումների, ծրագրային պլանավորման, հաշվետվության և ոլորտային համագործակցության գործընթացներին։
Աշխատանքային պարտականություններ՝
- Ուսումնասիրել դպրոցներում և մանկապարտեզներում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառվածության աստիճանը եւ կարիքները,
- Մշակել ռազմավարություն թիրախ դպրոցներում և մանկապարտեզներում հաշմանդամություն ունեցող երեխաներ ներառման համար,
- Տրամադրել խորհրդատվություն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչներին, բազմամասնագիտական թիմերին և դպրոցի ադմինիստրացիային երեխաների սոցիալական ներառմանն աջակցելու հարցում,
- Տրամադրել խորհրդատվություն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող դաստիարակներին և մանկապարտեզի ադմինիստրացիային երեխաների սոցիալական ներառման և որակյալ նախադպրոցական կրթության կազմակերպման հարցում,
- Աջակցել թիրախ ցերեկային խնամքի կենտրոններում աշխատակիցների վերապատրաստմանը՝ ըստ ծրագրային ձեռնարկի,
- Պատրաստել սույն ոլորտին առնչվող վիճակագրական տվյալներ՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
- Մասնակցել ծրագրային տարեկան գործողությունների պլանի մշակման եւ իրականացման գործընթացներին,
- Ներկայացնել ծրագրային գործունեության կիսամյակային հաշվետվություն,
- Աջակցել կազմակերպության մոտակա եւ հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության մշակման եւ իրականացման գործընթացներին,
- Մասնակցել ոլորտային հանդիպումներին, կարողությունների հզորացման դասընթացներին, պետական ռազմավարության բարեփոխմանն ուղղված գործընթացներին,
- Մասնակցել և աջակցել ծրագրային զանազան գործողությունների և հանրային միջոցառումների իրականացմանը՝ ըստ առաջնահերթության և անհրաժեշտության,
- Կատարել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, որոնք բխում են ծրագրի նպատակներից և շահերից։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատանքի բակալավրի կամ մագիստրոսի աստիճան,
- առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ներառական կրթության ոլորտում՝ ՀՀ հանրակրթության և նախադպրոցական կրթության համակարգերում,
ՀՀ կրթական համակարգի, այդ թվում՝ ներառական կրթության կազմակերպման իրավական և քաղաքական շրջանակի խորացված իմացություն՝ համաձայն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի, նախադպրոցական կրթությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և ներառական կրթության իրականացման պետական չափորոշիչների ու ուղեցույցների, - դասընթացներ վարելու և ֆասիլիտացիայի հմտություններ,
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- թիմում աշխատելու հմտություններ,
- ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
- համակարգչից օգտվելու կարողություն / Word, Excel/։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու կարգը՝
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ ուղարկելով՝ hr@caritas.am և s.minasyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ հունվարի 22-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց աշխատող»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: