11

Տարեցների բժշկական կարիքները հսկայական են եւ հատուկ խնամք ու դեղորայք է պետք տրամադրել: Դրանք պիտի նշանակվեն գերոնտոլոգ (տարեցների խնամքի մասնագետը) կողմից, թեեւ նման մասնագետներ գրեթե չկան Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո: 2002 թ.- ից ի վեր «Հայկական Կարիտաս»-ն ապահովում է տարեցներին խնամքով՝ նպաստելով նրանց բարեկեցությանը…

 

Բարեգործական դասընթաց բժիշկ Վիկտորիա Կապրիելյանի կողմից

11Տարեցների բժշկական կարիքները հսկայական են եւ հատուկ խնամք ու դեղորայք է պետք տրամադրել: Դրանք պիտի նշանակվեն գերոնտոլոգ (տարեցների խնամքի մասնագետը) կողմից, թեեւ նման մասնագետներ գրեթե չկան Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո: 2002 թ.- ից ի վեր «Հայկական Կարիտաս»-ն ապահովում է տարեցներին խնամքով՝ նպաստելով նրանց բարեկեցությանը: Տեղական իշխանությունների եւ հասարակության սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու եւ մասնագիտացված խնամքի զարգացումը խթանելու համար փորձ է արվել վերականգնել գերիատրիան (ծերաբուժությունը) այսօր Հայաստանում: «Հայկական Կարիտաս»-ի խնդրանքով, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը «ՀԿ»-ին ուղղորդեց Քեմփբել համալսարանի Զարգացում եւ Բժշկական կրթություն ֆակուլտետի դեկան Վիկտորիա Կապրիելյանին եւ նրա թիմին: Հայտնի մասնագետները եռօրյա անվճար դասընթաց անցկացրեցին «ՀԿ»-ի գլխավոր գրասենյակում «ՀԿ»-ի բուժքույրերի եւ Հայստանի խնամքի այլ հաստատությունների եւ համապատասխան հասարակական կազմակերպությունների համար: Դասընթացը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շփոթմունքը, զառանցանքը, թուլամտությունը, դրանց գնահատման մեխանիզմները եւ բուժման ռազմավարությունների համապատասխան կառավարումը, անբուժելի վիճակում գտնվող հիվանդների համար պալիատիվ ռազմավարությունը, խնամակալի սթրեսը եւ խնամակալի բարեկեցության վրա ազդող գործոններ, օգնության ռազմավարությունները եւ ռեսուրսները, կյանքի վերջին շրջանում ախտանիշների կառավարում, ծերերի մոտ հիպերտոնիկ վիճակի գնահատում եւ կառավարում, բարձր ռիսկային դեղերի կիրառումից եւ դեղորայքային փոխազդեցություններից խուսափումը եւ այլն:

Այս դասընթացն իրապես թանկարժեք ներդրում էր Հայաստանում ծերաբուժության նոր փուլի հաստատման համար:

4

68

4

68

4

68

4

68