«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Ճգնաժամային իրավիճակներում հայտնված կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ ձեռք բերելու հետևյալ սարքավորումները․

  1. Գաղտնակարի մեքենա նախատեսված հաստ և բազմաշերտ գործվածքների համար։
  2. Գաղտնակարի մեքենա նախատեսված բարակ և նուրբ գործվածքների ճշգրիտ կարի համար։
  3. Օվերլոկ 3–5 թելանի (արտադրական) – բարձր արտադրողականությամբ եզրակալման և միացման աշխատանքների համար։
  4. Օվերլոկ կենցաղային (առավելագույն պարամետրերով) – բազմաֆունկցիոնալ, տարբեր գործվածքների մշակման համար։
  5. Կովերլոկ արտադրական – տրիկոտաժի և ձգվող գործվածքների բլատային կարի համար։
  6. Կենցաղային կարի մեքենաներ (առավելագույն պարամետրերով) – 5 հատ բազմաֆունկցիոնալ, բազմաթիվ կարային ծրագրերով։
  7. Հարթակարի մեքենա (արտադրական) – բարձր արագությամբ ուղիղ կարի մեքենա՝ միջին և հաստ գործվածքների համար։
  8. Օղակ-կոճակ պատրաստող մեքենա – հագուստի վրա օղակային կոճակների բացվածք ստեղծելու համար։
  9. Խոնավաջերմային մշակման սարք – արդուկման և գոլորշիային մշակում ապահովող սարք։
  10. Հագուստի վրա տպող սարք – նախատեսված բամբակե, պոլիեսթեր, խառը և տրիկոտաժե գործվածքների վրա պատկերների տպման համար։

 

Կարի մեքենաները պետք է լինեն նոր և կից լինեն համապատասխան փաստաթղթերը /տեխնիկական օգտագործման ուղեցույց, հավաստագիր/:

Ստորագրված, կնիքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն սքան տարբերակով՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ g.norikyan@caritas.am կամ ուղարկել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ գլխամասային գրասենյակ` ք.Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3 հասցեով /փակ ծրարով` ծրարի վրա նշել «Ճգնաժամային իրավիճակներում հայտնված կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում» ծրագիր/ մինչև 2025թ դեկտեմբերի 8-ը, ժամը 15:00:

Առաջարկի ուսումնասիրությունը տեղի կունենա 2025 թ.դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00 «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3), և կընտրվի միևնույն որակի և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունը:

Թերի լրացված, պահանջվող պայմաններին չհամապատասխանող, կամ ժամկետից ուշ ներկայացված գնային առաջարկները կմերժվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանին 055-54-45-00 հեռ. համարով, ժամը 10:00-17:00:

Հասցե` ք. .Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3

Էլ հասցե՝ g.norikyan@caritas.am

 

Կարդալ ավելին․․․