Մանկաբարձ- բուժքրոջ ներգրավման մասին
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ մանկաբարձ-բուժքրոջ ներգրավման համար՝ ACTIONS SANTÉ FEMMES ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Աղինի, Սառնաղբյուրի եւ Անիպեմզա բնակավայրերի ամբուլատորիաներում իրականացվող շրջիկ գինեկոլոգիական խորհրդատվությունների և կանխարգելիչ ծառայությունների ծրագրի շրջանակներում։
Հիմնական պարտականություններ
- Շրջիկ թիմի կազմում աջակցել մանկաբարձ-գինեկոլոգին՝ Շիրակի մարզի նշված համայնքի ամբուլատորիաներում իրականացվող գինեկոլոգիական, մանկաբարձական և կանխարգելիչ խորհրդատվությունների ընթացքում։
- Աջակցել մանկաբարձ-գինեկոլոգին իրականացնել հղիների, դաշտանադադարի շրջանում գտնվող և վերարտադրողական տարիքի կանանց առաջնային զննման, կենսական նշանների չափման և անհրաժեշտ նախնական գնահատման գործում։
- Մասնակցել սեռական և վերարտադրողական առողջության, ընտանիքի պլանավորման և անձնական հիգիենայի վերաբերյալ տեղեկատվության եւ կրթական աշխատանքների իրականացմանը։
- Աջակցել մանկաբարձ-գինեկոլոգին գինեկոլոգիական զննումների, սոնոգրաֆիկ հետազոտությունների և այլ միջամտությունների կազմակերպման և անցկացման ընթացքում՝ ապահովելով անվտանգ և արժանապատիվ պայմաններ։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ՊԱՊ քսուքի և այլ նմուշառումների իրականացմանը և նմուշների պատշաճ պահպանմանն ու տրանսպորտացիային։
- Լրացնել հաստատված ձևաթղթերով բժշկական քարտեր, գրանցամատյաններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
- Մասնակցել ծրագրի համար պահանջվող վիճակագրական և աշխատանքային հաշվետվությունների տվյալների նախապատրաստմանը։
- Պահպանել մասնագիտական էթիկան, գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության բոլոր սկզբունքները։
Պահանջվող որակավորում եւ հմտություններ
- Մասնագիտական կրթություն՝ մանկաբարձ կամ բուժքույր (նախընտրելի՝ մանկաբարձ-բուժքույր որակավորումով)։
- Գրանցում/վավերացում համապատասխան մասնագիտական պալատում՝ ըստ ՀՀ օրենսդրության պահանջների։
- Նախընտրելի է փորձ՝ մանկաբարձական, գինեկոլոգիական կամ առաջնային առողջապահական օղակում աշխատանքի ասպարեզում։
- Հիմնական գիտելիքներ սեռական և վերարտադրողական առողջության, ինչպես նաև մայրական և մանկական առողջության պահպանման ոլորտներում։
- Զգայուն և հարգալից մոտեցում խոցելի խմբերի, հատկապես կանանց և դեռահասների հետ աշխատանքի նկատմամբ։
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում։
- Հաղորդակցության արդյունավետ, թիմում աշխատելու ունակություն և բարձր պատասխանատվության զգացում։
- Սպասարկվող համայնքներ այցելելու պատրաստակամություն (շրջիկ աշխատանք Շիրակի մարզում)։
Աշխատանքի պայմաններ
- Զբաղվածություն՝ շաբաթական 1 օր, 4–5 ժամ տևողությամբ տեղում աշխատանք։
- Պայմանագրի տևողություն՝ 3 ամիս փորձաշրջան, հետագա երկարաձգման հնարավորությամբ՝ մինչև 24 ամիս։
- Աշխատավարձը՝ մրցակցային (սահմանվելու է թեկնածուի որակավորումից ու փորձից ելնելով)։
- Շրջիկ այցելությունների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցը տրամադրվում է «Հայկական Կարիտասի» կողմից։
- Աշխատանքի համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման միջոցներն ու նյութերը տրամադրվում են «Հայկական Կարիտասի» կողմից։
- Աշխատանքի վայրը՝ Շիրակի մարզի համայնքներ (շրջիկ ձևաչափով)։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել՝
- Թարմ ինքնակենսագրական (CV)։
- Կարճ մոտիվացիոն նամակ, որտեղ կներկայացնեք Ձեր հետաքրքրությունը տվյալ ծրագրի նկատմամբ և Ձեր համապատասխան փորձը։
Դիմումներն ուղարկել էլ. փոստով՝ a.gevorgyan@caritas.am եւ info@caritas.am էլ. hասցեներին՝ թեմա դաշտում նշելով «Մանկաբարձ-Բուժքույր»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 03․12․25։
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։