«Կարիտաս Եվրոպա»-յի Հաղորդակցության պատասխամատու պարոն Ալեն Ռոդրիգեսի քառօրյա այցը «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակներ Երեւանում եւ Գյումրիում անմոռանալի փորձառություն էր «Հայկական Կարիտաս»-ի ողջ աշխատակազմի համար:
Այցը հատկապես կարեւոր էր նոր «Շահերի պաշտպանության համար հաղորդակցության ռազմավարության»…
«Կարիտաս Եվրոպա»-յի Հաղորդակցության պատասխամատու պարոն Ալեն Ռոդրիգեսի քառօրյա այցը «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակներ Երեւանում եւ Գյումրիում անմոռանալի փորձառություն էր «Հայկական Կարիտաս»-ի ողջ աշխատակազմի համար:
Այցը հատկապես կարեւոր էր նոր «Շահերի պաշտպանության համար հաղորդակցության ռազմավարության» շրջանակներում, որը կօգտագործվի «ՀԿ»-ի ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր ծրագրերի համար։
Ոլորտի հայտնի մասնագետի կողմից արված խորհուրդները իրապես թանկարժեք ներդրում էին մասնավորապես «ՀԿ»-ի հաղորդակցության բաժնի եւ կենտրոնների հաղորդակցության պատասխանատուների համար։
Խորհրդատվություններն ընդգրկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Կազմակերպության հաղորդակցության ռազմավարության իրականացում, կայք եւ սոցիալական լրատվամիջոցներ, պարբերականներ, հաղորդակցության նյութեր, ԶԼՄ-ների մոնիտորինգ, ԶԼՄ-ների հետ կապեր, լսարանի վրա կենտրոնացած հաղորդակցություն»։
Ալենի առաջարկությունները ժամանակակից էին, կարեւոր եւ մտածելու տեղիք էին տալիս։ Այցի կարեւոր կողմերից մեկը տեղում անձնական ծանոթությունն էր աշխատակազմի, ծրագրերի եւ աշխատանքի հետ կապված այլ հարցերի հետ, քանզի ոչ մի հաշվետվություն կամ տեղեկագիր չի կարող փոխանցել այն, ինչ առաջին ձեռքը եւ իրական փորձը:
Վերջին, բայց ոչ պակաս կարեւոր կետերից էր այն, որ Ալենը ծանոթացավ հայկական հնագույն մշակույթի հետ, որը Կարիտասի աշխատանքի մեկ այլ հենասյուներից է։
Հուսով ենք, որ նման այցերը կնպաստեն միմյանց ավելի լավ հասկանալուն, սիրո եւ փոխադարձ աջակցության արժեքների զարգացմանը, որ կիսում են Կարիտասի բոլոր կազմակերպությունները: