Պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում սոցիալական ինտեգրման ՔՀԿ ֆորումը, որը  հյուրընկալեց ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ներկայացրեց իր հիմնարար գաղափարները, սկզբունքները, վարքագծային կանոնները, գործառույթներն ու համագործակցության ձևաչափերը։

 

Ֆորումը ստեղծվել է 11 ՔՀԿ-ների կողմից՝ ի պատասխան այն հրատապ սոցիալական խնդիրների, որոնք ի հայտ եկան Արցախի տեղահանությունից հետո։ Տեղահանության հետևանքով կենսական նշանակության խնդիրների առաջ հայտնված բազմահազար անձանց ու ընտանիքների կարիքներին արձագանքելու նպատակով՝ ինտեգրման խնդիրների լուծման անհրաժեշտությունն ու համակարգային մոտեցումների մշակումը դարձան այս նախաձեռնության հիմնաքարը:

 

Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կազմակերպվել է Three4ResilientArmenia ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։