Պաշտոնի անվանումը․ Դասընթացավար

Դասընթացի թեմա․ «Փոփոխությունների տեսություն»

Տևողությունը․ 6 ժամ (մեկ օրվա ուսուցում)

Մասնակիցներ․ «Հայկական Կարիտասի» աշխատակիցներ

 

Նախապատմություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երեւան քաղաքում: Իր գործունեության երեք տասնամյակների ընթացքում «Հայկական Կարիտասը» շուրջ 125 համայնքում բնակվող հազարավոր մարդկանց կյանքում դրական փոփոխություն է բերել՝ ընդգրկելով նրանց իր կողմից տրամադրվող սոցիալական եւ զարգացման բազմաթիվ նախաձեռնություններում։

«Հայկական Կարիտասի» գործունեության հիմնական ոլորտներն են սոցիալական պաշտպանությունը, խոցելի խմբերի աջակցությունը, համայնքային զարգացումը, առողջապահությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքը և միգրացիայի կառավարումը։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել սոցիալական արդարությանը, համերաշխությանը և մարդկանց արժանապատիվ կյանքին՝ անկախ կրոնից, սեռից կամ ազգային պատկանելությունից։

 

Նպատակ

Դասընթացը նպատակ ունի ձևավորելու «Փոփոխությունների տեսության» վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք հնարավորություն կտան․

  • Մշակել և իրականացնել երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր,
  • Կենտրոնանալ արդյունքների վրա և ապահովել դրանց հասնելու տրամաբանությունը,
  • Բարելավել մոնիթորինգի և գնահատման գործընթացները,
  • Կիրառել ազդեցության գնահատման գործիքներ,
  • Զարգացնել վերլուծական և քննադատական մտածողություն,
  • Խթանել համակարգային մոտեցումների ձևավորումը և զարգացումը։

Ակնկալվող արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  1. Կունենան ամբողջական պատկերացում «Փոփոխությունների տեսության» հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին։
  2. Կկարողանան կազմել փոփոխությունների մոդել և կիրառել այն իրենց աշխատանքային ոլորտում։
  3. Կծանոթանան կիրառելի գործիքների ու մեթոդների, որոնք կօգնեն ծրագրերի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերում։

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, սոցիալական քաղաքականության, զարգացման ծրագրերի կառավարման կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 3–5 տարվա փորձ՝ ծրագրերի պլանավորման, մոնիթորինգի և գնահատման կամ «Փոփոխությունների տեսության» կիրառման ոլորտում։
  • Փորձառություն՝ ուսուցման ծրագրերի մշակման և անցկացման, ինչպես նաև մեծահասակների ուսուցման մեթոդաբանության մեջ։
  • Հմտություններ ինտերակտիվ մեթոդների կիրառման, թիմային քննարկումների և գործնական վարժությունների կազմակերպման մեջ։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն»
  • Կազմակերպչական և հաղորդակցական բարձր հմտություններ։

 

Դիմելու կարգ

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ամբողջական փաթեթ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`

  • Ինքնակենսագրություն (CV), որը մանրամասն ներկայացնում է համապատասխան փորձը,
  • Ուղեկցող նամակ (Cover Letter), որը ներկայացնում է դիմելու մոտիվացիան և թե ինչպես են մասնագիտական հմտությունները և փորձը համապատասխանում ծրագրի նպատակներին
  • Ֆինանսական առաջարկ (Financial Proposal)

Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ a.gevorgyan@caritas.am և info@caritas.am: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ հոկտեմբերի 15-ը։