«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին` ներկայացնելու գնային առաջարկ 30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:
Դասընթացի անցկացման վայրը՝ Ծաղկաձոր։
| Անվանում | 24.10.2025 | 25.10.2025 | 26.10.2025 |
| Ժամանում | 12:00 | ||
| Նախաճաշ | 9:00 | 9:00 | |
| Ճաշ | 13:00 | 13։00 | 13:00 |
| Սուրճի ընդմիջում | 16:00 | 11։00 և 16:00 | |
| Ընթրիք | 19:00 | 19:00 | |
| Մեկնում | — | — | 14:00 |
Առաջարկ ներկայացնող կազմակերպությունը հոկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին պետք է իրականացնի՝
1․ Սենյակների տրամադրում 30 անձի համար
2․ Սննդի տրամադրում (ընդամենը 2 նախաճաշ, 3 ճաշ, 2 ընթրիք)
3․ Դահլիճի տրամադրում 30 անձի հետ սեմինար անցկացնելու համար
4․ Սուրճի ընդմիջումների տրամադրում:
Հյուրանոցը կամ հյուրատունը պետք է ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով։ Յուրաքանչյուր հյուրանոցային սենյակում մնացող անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը: Երկտեղանի սենյակները պետք է կահավորված լինեն առանձին մահճակալներով։
Առաջարկներում ներառված արժեքները պետք է ներկայացնել առանց ԱԱՀ-ի, քանի որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից՝ համաձայն 26 հունիս, 2012 թվականին ընդունված «Հայաստանի հանրապետության կառավարության և Ավստրիայի հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի։
Ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել էլ․ փոստով՝ g.norikyan@caritas.am և z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 15:00-ն: Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3
Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,
(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/
էլ․ հասցե՝ g.norikyan@caritas.am , z.hovhannisyan@caritas.am