Գնանշման Հրավեր N IEQE23-12

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գրասենյակային տարածքի վարձակալությանպայմանագիր։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am  հասցեին մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 15։00-ը վերնագրում նշելով Գրասենյակային տարածքի վարձակալության գնանշման հրավեր IEQE23-12։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 և 093001778 հեռախոսահամարներին

 

Թեմա: Գրասենյակային տարածքի վարձակալության գնանշման հրավեր։

Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու գրասենյակային տարածքի վարձակալությամբ տրամադրելու գնանշման հրավերին

 

Տարածքի պահանջներ․

  • Ընդհանուր մակերես՝ մոտ 60–80 քմ,
  • Ցանկալի է առնվազն 2 առանձին սենյակի առկայություն,
  • Տարածքում հասանելի հանդիպումների սենյակի և փոքր դահլիճի առկայություն,
  • Հասանելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար (մուտքի ռամպ, լայն դռներ, հարկ եղած դեպքում վերելակ),
  • Կոմունալ հարմարություններ (ջուր, էլեկտրաէներգիա, ջեռուցում/սառեցում),
  • Ինտերնետ կապի հասանելիություն ,
  • Մաքրության ապահովում,
  • Բավարար լուսավորություն և օդափոխություն,
  • Անվտանգության միջոցներ (դռների կողպեքներ, անհրաժեշտության դեպքում՝ պահակային կամ տեսահսկման համակարգ),
  • Կահույքի առկայություն կամ դրա տեղադրման հնարավորություն,
  • Զուգարանների առկայություն՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

 

Վարձակալության պայմաններ․

  • Տարածքը վարձակալվելու է 3 տարով՝ ամսական վճարով։
  • Հնարավոր է վարձակալության պայմանագրի երկարացում։

 

Առաջարկների ներկայացման կարգ․
Առաջարկները պետք է ներառեն՝

  1. Տարածքի նկարագրությունը (հավելված 1)
  2.  Լուսանկարները,
  3. Ամսական վարձակալության արժեքը (ներառյալ կոմունալ և այլ լրացուցիչ ծախսերը, եթե կան),(հավելված 1)
  4. Կազմակերպության տվյալներ  (հավելված 1)

 

Հավելված 1 …