«Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում հունիսի 3-4 տեղի ունեցավ համաժողով, որի հիմնական խնդիրն էր՝ հիմնել ՀՀ-ում միգրացիոն քաղաքականության պլատֆորմ: Համաժողովի խնդիրներից էին նաեւ իրականացված հետազոտության ներկայացումը ՀԱՀ-ի Թուրփանջյան կենտրոնի հետազոտող փորձագետ` Վալենտինա Գեւորգյանի ԵՏՄ շրջանակներում միգրացիոն քաղաքականության …
«Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում հունիսի 3-4 տեղի ունեցավ համաժողով, որի հիմնական խնդիրն էր՝ հիմնել ՀՀ-ում միգրացիոն քաղաքականության պլատֆորմ: Համաժողովի խնդիրներից էին նաեւ իրականացված հետազոտության ներկայացումը ՀԱՀ-ի Թուրփանջյան կենտրոնի հետազոտող փորձագետ` Վալենտինա Գեւորգյանի, ԵՏՄ շրջանակներում միգրացիոն քաղաքականության կիրարկման հարցերի պարզաբանումը, ներկայացված ՀՀ Միգրացիոն ծառայության պետի տեղակալ` Իրինա Դավթյանի, ուսումնական գործընթացում կրթակարգի եւ չափորոշիչների ներդրման հարցերի ներկայացում ԿԳՆ Ծրագրերի իրականցման գրասենյակի փորձագետ՝ Կարինե Հարությունյանի կողմից, ինչպես նաեւ տեղի ունեցան քննարկումներ ծրագրով նախատեսված ռեսուրս կենտրոնների եւ հիմնվելիք պլատֆորմի վերաբերյալ:
Համաժողովին իրենց կարեւոր մասնակցությամբ հանդես եկան նաեւ «Հայկական Կարիտաս»-ի գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ «Լիության տուն» համայնքային կենտրոնի գործադիր տնօրեն՝ Գուրգեն Տարախչյանը, «Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ-ի գործադիր տնօրեն՝ Կամո Եգանյանը եւ «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լուսինե Թոփլաղալցյանը: Կարեւոր էր նաեւ Շիրակի ու Լոռու մարզպետարանների, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառի ԶՊԳ ներկայացուցչի մասնակցությունը համաժողովին: