Ծրագրի տեւողությունը Նոյեմբեր 2024- նոյեմբեր 2027

Շահառուների թիվը 1545 ուղակի և 6180 անուղակի շահառուներ

Վայրը  ՀՀ ողջ տարածք – ձեռնարկատիրության աջակցության բաղադրիչներ (իրականացվում է «Իրիս Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից )

Արարատի, Գեղարքունիքի մարզեր և Երևան (հարակից համայնքներով) – NEXUS բաղադրիչ (կացարանի, զբաղվածության աջակցություն և սոցիալական ինտեգրում) (իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից )

 

Նպատակը  Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական համախմբմանն ու տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով կայուն և կենսունակ լուծումներ զբաղվածության, ձեռնարկատիրության, բնակարանային ապահովման և սոցիալական ներառման ոլորտներում։

Նկարագրությունը

Խնդիրները

1․ Խթանել տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների կյանքի որակի բարելավումը և ավելի լայն ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում։

Շահառուները․

  • Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք և պատերազմից կամ ջրհեղեղից տուժած տեղացի ընտանիքներ
  • աշխատանք փնտրողներ, սկսնակ և գործող ինքնազբաղվածներ, ՓՄՁ-ներ․
  • Ստեղծարար ոլորտներում ներգրավված անձիք։

 

Ակնկալվող արդյունքները

NEXUS բաղադրիչ

  • 100 անձ կմասնակցի զբաղվածության աջակցության ամբողջական շղթային՝ ներառյալ կարիերայի կողմնորոշում, մասնագիտացման և փափուկ հմտությունների դասընթացներ, տրանսպորտի աջակցություն և մասնագիտական գործիքների տրամադրում։
  • 100 անձ գյուղատնտեսական ոլորտից կստանա կենսապայմանների բարելավման աջակցություն՝ ներառյալ բիզնես խորհրդատվություն, ոլորտային մենթորինգ, տեխնիկա/սարքավորումներ կամ կենդանիներ։
  • 100 ընտանիք կստանա բնակարանային աջակցություն՝ վերանորոգման կամ վարձավճարի մասնակի փոխհատուցման միջոցով։
  • սոցիալականացման միջոցառումներ՝ 100 մասնակիցներով, ինտեգրման խթանման նպատակով։

Ձեռնարկատիրության զարգացման բաղադրիչ

  • 380 երիտասարդ ձեռներեց կներգրավվի տարածաշրջանային և ազգային Գաղափարատոներում։
  • 320 ինքնազբաղված անձ/ստարտափ կստանա բիզնես մոդելի ձևակերպման աջակցություն, 200-ը կմասնակցի Բիզնես ակադեմիային։
  • 100 ինքնազբաղված անձ և ստարտափ կստանա դրամաշնորհ։
  • 30 ձեռներեց կներգրավվի նախաակսելերացիոն, 8-ը՝ ակսելերացիոն ծրագրերում։
  • 25 բիզնես կստանա զարգացմանն ուղղված ֆինանսավորում։
  • 2 ստեղծարար կենտրոն կզարգանա որպես կայուն սոցիալական ձեռնարկություն։
  • 3 ցանցային (networking) միջոցառում՝ 360 տեղահանված և տեղացի  ստեղծարարների մասնակցությամբ։

Շահերի պաշտպանություն և համակարգերի բարելավում

  • ՀՀ պետական կառույցների կարողությունների հզորացում՝ ինտեգրման քաղաքականությունների և մեխանիզմների բարելավմանն ուղղված կարիքահեն  գործողությունների միջոցով։
  • «Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՀԿ ֆորում» հարթակի արդյունավետ գործունեություն՝ ուղղված գործողությունների համակարգմանն ու համատեղ շահերի պաշտպանությանը։

 

Գործընկերները «Իրիս Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամ, «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամ

Բյուջեն ԵՄ ֆինանսավորում՝ 3,000 000 եվրո

Ծրագրի ղեկավար` Վերգինե Գասպարյան

Թիմի ղեկավար՝  Լուսինե Ստեփանյան