«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն փնտրում է սովորողի անձնական օգնականի, ով անտարբեր չէ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին և կցանկանա իր ուժերը փորձել դպրոցում հաշմանդամություն ունեցող երեխաների ուղեկցողի դերում։
Վայրը՝ ք. Երևան
Տևողությունը՝ 8 ամիս
Զբաղվածությունը՝ Շաբաթական 20 ժամ
Աշխատանքի սկիզբը՝ 15․09.2025թ․
Դիմելու վերջնաժամկետը՝ 07․09․2025թ․
Աշխատանքի նկարագրություն
Դպրոցում իրականացնել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող մեկ կամ երկու երեխայի ուղեկցողի պարտականություններ` աջակցելով երեխայի/երեխաների ներառմանը դպրոցական միջավայրում։
Աշխատանքային պարտականություններ
Պարտականությունների շրջանակը կախված երեխաների կարիքից ներառում է հետևյալ ծառայությունները ՝
- Օգնել դպրոցում տեղաշարժվելու հարցում՝
- Օգնել դպրոցում սնունդ և հեղուկներ ընդունելու հարցում,
- ուղեկցել և օգնել լվացվելու, սանհանգույցից օգտվելու հարցերում,
- Օգնել դեղորայք ընդունելու հարցում,
- օգնել մարմնի դիրքը փոխելու և դիրքավորվելու հարցերում ,
- օգնել դպրոցի շենքային կառուցվածքում կողմնորոշվելու հարցում,
- օգնել աջակցող սարքեր միջոցներ օգտագործելիս,
- Օգնել մասնակցելու դպրոցում անցկացվող միջոցառումներին։ Խթանել երեխայի և դասընկերների միջև արդյունավետ հաղորդակցումը։
- Սերտորեն համագործակցել երեխայի ծնողների/խնամակալի հետ։
- Պահպանել երեխայի/երեխաների տվյալների գաղտնիությունը։
- Ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ ծրագրի ղեկավարին։
- Աջակցել մոնիթորինգային գործընթացին։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն մանկավարժության կամ սոցիալական գիտությունների ոլորտում,
- երախաների հետ աշխատանքի փորձառությունը կդիտվի առավելություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- երեխաների հետ հաղորդակցվելու կարողություն,
- սթրեսակայունություն և համբերատարություն,
- ապրումակցելու կարողություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- թիմում աշխատելու հմտություններ։
Կազմակերպությունում աշխատելու առավելությունները՝
- Հայկական Կարիտասում աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն,
- Մասնակցություն վերապատրաստումների,
- Մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորություն,
- Մասնագիտական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն,
- Կրթության ոլորտում տեղի ունեցող դրական փոփոխություններում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն։
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 7 դպրոցներում և 7 մանկապարտեզներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ եւ ներառական կրթություն բոլոր սովորողների համար։
Դիմելու գործընթաց՝
Աշխատանքի համար կարող եք դիմել ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ s.minasyan@caritas.am և a.hamalbashyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2025թ․-ի սեպտեմբերի 7-ը՝ վերնագրում նշելով՝ Սովորողի Անձնական Օգնական։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 00 17 78 հեռախոսահամարին միայն աշխատանքային օրերին, ժամը 12։00-16։00 ընկած ժամանակահատվածում:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն անցած թեկնածուները։
Ընտրված թեկնածուները աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր կանցնեն համապատասխան վերապատրաստում։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։