Ծրագրի անվանում: “ԱՐԱՄԱԶԴ․ՍՔԵՅԼ”
Հաստիք: Գրաֆիկ դիզայներ
Պայմանագրի տեսակ: Ծառայությունների մատուցման պայմանագիր
Տևողություն: 1 ամիս (Սեպտեմբեր 01 – Սեպտեմբեր 30, 2025)
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին
Ընդհանուր Տեղեկատվություն
«ԱՐԱՄԱԶԴ․ ՍՔԵՅԼ» ծրագիրը խթանում է սոցիալական տնտեսությունը որպես ներառական սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքահեն լուծումների կարևոր խթանիչ Հայաստանի գյուղական տարածքներում։ Ծրագիրը ուղղված է կայուն աշխատատեղերի ստեղծմանը՝ համապարփակ իրավական շրջանակների ձևավորման և հաջողված փորձի իրականացման միջոցով, միաժամանակ համայնքային մակարդակում լուծելով սոցիալական և բնապահպանական կարևոր խնդիրներ՝ խթանելով համայնքների ներգրավվածությունը և սոցիալական տնտեսության նորարարական մոտեցումները։ Ծրագրի թիրախավորում է Հայաստանի սահմանամերձ մարզերի գյուղական համայնքները՝ խթանելով համագործակցությունը տարբեր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ սոցիալական ձեռնարկությունների, կոոպերատիվների, շահագրգիռ կողմերի, համայնքահեն կազմակերպությունների, ՀԿ-ների, հիմնադրամների, պետական մարմինների և այլ աջակցող կառույցների հետ։
«Հայկական Կարիտաս»-ը փնտրում է որակավորված գրաֆիկ դիզայների, ով կստեղծի ծրագրի ամբողջական վիզուալ հայեցակարգը ծրագրի ամբողջական վիզուալ ինքնության հայեցակարգ և ազդեցիկ վիզուալ նյութեր՝ էականորեն բարձրացնելու համար «ԱՐԱՄԱԶԴ» ծրագրի և սոցիալական տնտեսության նախաձեռնությունների հանրային ճանաչելիությունը՝ համապատասխանեցնելով այն կազմակերպության հաստատված տարբերանշանի ուղեցույցին (brandbook) և հաղորդակցական ընդհանուր ռազմավարության հետ։
Նպատակը
Խորհրդատվական ծառայության հիմնական նպատակներն են՝
- «ԱՐԱՄԱԶԴ» ծրագրի համար ստեղծել վիզուալ ինքնատիպության հայեցակարգ՝ հիմնվելով «Հայկական Կարիտաս»-ի բրենդբուքի և տեսանելիության ուղեցույցների վրա։
- Բարձրացնել ծրագրի և սոցիալական տնտեսության նախաձեռնությունների հանրային ճանաչելիությունը և տեսանելիությունը բոլոր հարթակներում։
- Ստեղծել վիզուալ նյութեր՝ ուժեղացնելու ծրագրի հաղորդակցումը և շահագրգիռ կողմերի ներգրավումը։
- Ապահովել վիզուալ համահունչություն և բրենդի համապատասխանություն ծրագրի բոլոր նյութերում և հաղորդակցման հարթակներում։
- Ստեղծել հարմարեցվող վիզուալ գործիքներ և ձևանմուշներ՝ ծրագրային թիմերի և գործընկերների կողմից երկարաժամկետ հաղորդակցությանը համար։
Աշխատանքային պայմաններ
- Ճկուն աշխատանքային ժամեր
- Ծառայությունների մատուցման պայմանագիր
- Կառուցողական, համագործակցային աշխատանքային միջավայր
- Սերտ համագործակցություն հաղորդակցության մասնագետի և ծրագրի թիմի անդամների հետ
Մեկնարկի ամսաթիվ: Սեպտեմբեր 01, 2025
Աշխատանքային Պարտականություններ
- «ԱՐԱՄԱԶԴ․ՍՔԵՅԼ» ծրագրի համար մշակել վիզուալ ինքնության հայեցակարգ (visual identity concept) համապարփակ և միասնական վիզուալ ինքնության հայեցակարգ՝ համապատասխանեցնելով այն «Հայկական Կարիտաս»-ի բրենդբուքին և տեսանելիության ուղեցույցներին։
- Ստեղծել ծրագրի բաններ, գունային համադրություն, տառատեսակների ուղեցույցներ և համապարփակ վիզուալ ոճի ձեռնարկ (visual style guide):
- Ապահովել բրենդի ճիշտ կիրառումը ծրագրի նյութերում և հաղորդակցություններում։
- Մշակել ձևանմուշներ ծրագրի տարբեր կիրառությունների և նյութերի համար։
- Ծրագրի աշխատակիցներին և գործընկերներին տրամադրել վիզուալ ինքնության կիրառման ուղեցույցներ՝ ապահովելու համար դիզայնի տարրերի համահունչ և ճիշտ կիրառումը։
- Սստեղծել համահունչ և գրավիչ նյութեր՝ ներառյալ պոստերներ, բաններ, թռուցիկներ և տեղեկատվական բրոշյուրներ։
- Ստեղծել պրոֆեսիոնալ ծրագրային ֆորմաներ, հայտերի ձևանմուշներ և ծրագրային պաշտոնական փաստաթղթերի ձևաչափեր (official project documentation layouts)
- Մշակել պարզ և հետաքրքիր ինֆոգրաֆիկաներ՝ արդյունավետ ներկայացնելու սոցիալական տնտեսության հասկացությունները և ծրագրի ընթացակարգերը։
- Ստեղծել պրոֆեսիոնալ սահիկաշարերի ձևանմուշներ ծրագրի միջոցառումների և շահագրգիռ կողմերի հանդիպումների համար։
- Ստեղծել ժամանակակից և գրավիչ սոցիալական մեդիայի վիզուալ նյութեր և թվային բովանդակության ամբողջական ձևանմուշներ
- Մշակել բարձր որակի տպագիր նյութեր՝ համայնքային ներգրավման և շահագրգիռ կողմերի համագործակցության նախաձեռնությունների համար։
- Ստեղծել վիզուալ գրավիչ նյութեր՝ հաջողության պատմությունների, դեպքերի ուսումնասիրությունների և լավագույն փորձերի փաստաթղթավորման համար։
Համագործակցություն
- Սերտորեն համագործակցել հաղորդակցության պատասխանատուի, մասնագետի հետ՝ ապահովելու վիզուալ բաղադրիչների համապատասխանությունը կառույցի բրենդինգին և ստանալ վերջնական հաստատում «Հայկական Կարիտաս»-ի հասարակայնության և հաղորդակցության պատասխանատուից։
- Ամբողջ ծրագրի ընթացքում տրամադրել շարունակական աջակցություն ծրագրային միջոցառումներին և գործունեությանը։
- Արդյունավետ համագործակցել ծրագրի թիմի անդամների հետ՝ վիզուալ նյութերի պահանջների մշակման և հետադարձ կապի գործընթացում։
- Ապահովել դիզայնի համապատասխանելիությունը ներկայիս գործող ստանդարտներին։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն դիզայնի կամ հարակից ոլորտում (ցանկալի)
- Մասնագիտական հավաստագրերը դիզայնի ծրագրերում և մեթոդաբանություններում կդիտվեն որպես մրցակցային առավելություն
- Ավելի քան 2 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է՝ զարգացման կամ ՀԿ ոլորտում։
- Բրենդի մշակման և համապարփակ վիզուալ հաղորդակցության ռազմավարությունների իրականացման փորձ։
- Հետևյալ ծրագրերի իմացություն (Adobe Creative Suite: Illustrator, Photoshop, InDesign)
- Աշխատանքային գիտելիքներ Canva և այլ ժամանակակից դիզայնի հարթակներում
- Գիտելիքներ տպագրական արտադրության ոլորտում
- Վեբ դիզայնի հիմնական հմտություններ և թվային ռեսուրսների ստեղծման կարողություններ
- Տպագիր նյութերի հետ աշխատանքի փորձ
- Բրենդբուքի մշակման աշխատանքի փորձ
- Դիզայնի միջոցով բարդ տեղեկավությունը պարզեցնելու կարողություն
- Մշակութային առանձնահատկությունների հետ աշխատանքի փորձ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ։
- Խնդիրների լուծման ունակություն և նորարար մտածողություն։
- Հարմարվողականություն և հետադարձ կապի բաց ընկալում
- Թիմային արդյունավետ համագործակցության և ծրագրերի կառավարման հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, ինչպես նաև անգլերենի և ռուսերենի տիրապետում՝ միջազգային ու տեղական համագործակցության համար։
Ակնկալվող արդյունքներ(1 ամիս)
- Համապարփակ վիզուալ ինքնության հայեցակարգ «ԱՐԱՄԱԶԴ» ծրագրի համար
- Ծրագրի բաններ՝ տարբեր ձևաչափերով և կիրառություններով բազմաթիվ մեդիա հարթակների համար։
- Մանրամասն բրենդային ուղեցույցներ՝ ներառյալ գունային համադրություն, տառատեսակներ և կիրառման կանոններ։
- Տեսանելիության ուղեցույց՝ նյութերի համահունչ կիրառման համար։
- Ծրագրային հայտերի ձևեր և պաշտոնական փաստաթղթերի ձևանմուշներ։
- Պրեզենտացիաների ձևանմուշներ՝ ծրագրային միջոցառումների և շահագրգիռ կողմերի հանդիպումների համար։
- Սոցիալական ցանցերի հրապարակումների ձևանմուշներ և թվային ռեսուրսներ՝ տարբեր հարթակների համար։
- Տպագիր նյութերի ձևանմուշներ՝ (պաստառներ, բրոշյուրներ, թռուցիկներ) համայնքային ներգրավման նպատակով։
- Ծրագրի առաջխաղացման համար նյութերի լիարժեք փաթեթ։
- Համապարփակ ինֆոգրաֆիկաներ՝ սոցիալական տնտեսության հասկացությունները և ծրագրի գործընթացները պարզեցված ձևով ներկայացնելու համար։
- Մեդիա փաթեթի վիզուալ տարրեր մամուլի և հաղորդակցության համար
- Վերջնական բրենդային ուղեցույց (brand guideline)
Դիմելու կարգ
Հետաքրքրված անձիք կարող են ներկայացնել ամբողջական փաթեթ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`
- Ինքնակենսագրական (CV), որը մանրամասն ներկայացնում է դիզայնի ոլորտում համապատասխան փորձը, որակավորումները և ձեռքբերումները
- Ուղեկցող նամակ (Cover Letter), որը ներկայացնում է դիմելու մոտիվացիան և թե ինչպես են մասնագիտական հմտությունները և փորձը համապատասխանում ծրագրի նպատակներին
- Պորտֆոլիո՝ նախկինում իրականացված դիզայնի աշխատանքների (PDF կամ հղում)
- Ֆինանսական առաջարկ (Financial Proposal)
Նախընտրելի փաստաթղթեր՝
- Տեխնիկական առաջարկ (Technical Proposal)՝ համառոտ ներկայացում (մինչև 1 էջ), որում նկարագրվում է վիզուալ ինքնության հայեցակարգի մշակման ձեր առաջարկվող մոտեցումը, մեթոդաբանությունը և հիմնական փուլերը
- Հղումներ (References)՝ առնվազն երկու մասնագիտական անձի կոնտակտային տվյալներ, ովքեր կարող են հաստատել ձեր աշխատանքային փորձը
Ինչպե՞ս դիմել
Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ z.aghanyan@caritas.am և info@caritas.am։
Նամակի թեմաtik դաշտում խնդրում ենք նշել․ «Գրաֆիկ դիզայներ՝ ԱՐԱՄԱԶԴ – Ձեր անունը»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ օգոստոսի 15-ը։
Պորտֆոլիոները պետք է ներկայացվեն PDF ձևաչափով կամ ուղարկվեն հղումով։
Նշումներ
- Դիմումները, որոնք չեն ներառի բոլոր պահանջվող փաստաթղթերը կամ չեն ուղարկվի նշված ժամկետում, չեն դիտարկվի։
- Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի և հնարավոր է, որ անցնեն դիզայնի թեստ։
- Ստեղծված բոլոր նյութերն ու վիզուալ ինքնության տարրերը կդառնան «Հայկական Կարիտաս»-ի մտավոր սեփականությունը։