Project Details
Project Description
Տարին հոբելյանական է Հայկական Կարիտասի համար․ մենք նշում ենք մեր գործունեության 30 ամյակը։
Երեք տասնամյակների ընթացքում «Հայկական Կարիտաս»-ը, գործելով տարբեր ոլորտներում, աջակցել է հազարավոր մարդկանց՝ հաճախ փոխելով նրանց ճակատագրերը։
Այս տոնական ժամանակահատվածում մենք մեծ երախտագիտությամբ ընդունում ենք բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, որոնք մեզ ուղարկում են մեր գործընկերները, բարեկամ կազմակերպությունները և շահառուները։
Ուրախությամբ կիսում ենք այդ ջերմ բարեմաղթանքները մեր սոցիալական հարթակներում։
Առաջին ջերմ շնորհավորանքները փոխանցում է Կարիտաս Եվրոպայի նախագահ Մոնսինյոր Մայքլ Լանդաուն: