Մասնակցելով աշխատարանին՝ ՔՀԿ-ները հնարավորություն կունենան․
- Զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ փաստահեն շահապաշտպանության, քաղաքականության վրա ազդելու նորարար մոտեցումների և մեխանիզմների վերաբերյալ;
- Քննարկել իրենց հուզող համայնքային սոցիալական հիմնախնդիրները և համատեղ զարգացնել շահերի պաշտպանության գաղափարներ և ռազմավարություններ;
- ՔՀԿ-ների շահերի պաշտպանության կարիքների քննարկում և շահերի պաշտպանությանը վերաբերող դրամաշնորհային գաղափարների գեներացում;
- «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված ենթադրամաշնորհի դիմելու հնարավորություն։
Ենթադրամաշնորհը հնարավորություն է ՔՀԿ-ների, ինչպես նաև ՔՀԿ-ներից կազմված կոնսորցիումների (այսուհետ՝ կոնսորցիում) համար, ըստ կարիքի, իրականացնել ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, ինչպես նաև իրականացնել իրազեկվածության և/կամ քաղաքականությունների մշակման/բարելավմանննն ուղղված արշավներ, որոնք կնպաստեն ապացուցահեն և արդյունքահեն և միջոլորտային, մասնակցային սոցիալական քաղաքականությունների մշակմանը, սոցիալական ոլորտի լիազոր մարմին/ների կողմից իրականացվող բարեփոխումների, ծառայությունների ապակենտրոնացման գործընթացում կառուցողական երկխոսությունների նախաձեռնմանը՝ արդյունքում նպաստելով համայնքային կայուն, ներառական, մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական ծառայությունների ստեղծմանը և/կամ բարելավմանը։
Ենթադրամաշնորհային մրցույթը կհայտարարվի հետևյալ 2 լոտով․
Լոտ 1 – Սյունիքի մարզում գրանցված և/կամ գործունեություն ծավալող ՔՀԿ-ներ։
Լոտ 2 – Կոսնորցիումներ, որոնք բաղկացած են սոցիալական ոլորտում շահերի ապաշտպանության փորձառություն ունեցող ՔՀԿ-ներից, սակայն պետք է Սյունիքի մարզում գրանցված և/կամ գործունեություն ծավալող նվազագույնը 1 ՔՀԿ։
Ակնկալվում է ֆինանսավորել 1 կամ 2 ենթադրամաշնորհային ծրագիր։ Լոտ 1-ով դիմելու դեպքում ֆինանսավորումը կկազմի առնվազն 5000, իսկ Լոտ 2-ով դիմելու դեպքում առավելագույնը 15000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Յուրաքանչյուր ՔՀԿ-ից աշխատարանին կարող է գրանցվել մեկ մասնակից։
Աշխատարանին գրանցվելու վերջնաժամկետը ս/թ մայիսի 6-ն է։
Աշխատարանին առնչվող լրացուցիչ տեխնիկական և բովանդակային տեղեկատվությամբ կկիսվենք հաջորդիվ աշխատարանին մասնակցությունը հաստատած մասնակիցների շրջանում։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ d.miribyan@caritas.am էլ հասցեով։