Project Details
Project Description
Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում ստեղծվել է վավերագրական ֆիլմ՝ «Ներառական կրթություն բոլորի համար. կառուցելով անխոչընդոտ ապագա» մեդիա արշավի շրջանակում։
Ֆիլմը ներկայացնում է ծրագրի համագործակցությունը Հայկական Կարիտասի Գյումրու «Փոքրիկ Իշխան» ցերեկային կենտրոնի հետ՝ ընդգծելով վերջին տարիների ձեռքբերումները, հաղթահարված մարտահրավերները և համատեղ ջանքերով կենտրոնում առավել ներառական ու մատչելի միջավայր ձևավորելու պատրաստակամությունը։
Այն պատմում է կենտրոնի աշխատակիցների, ծնողների և սաների փորձառությունների մասին՝ ցույց տալով, թե ինչպես է կենտրոնը փոխվում՝ ապահովելով բոլոր երեխաների լիարժեք ներգրավվածությունն ու հնարավորությունների հավասարությունը։